Արցախի փողոցում գտնվող 4-րդ կարգի վթարայնություն ունեցող հանրակացարանի շենքն ապամոնտաժելու պարտավորությունը դրվել է Երեւանի քաղաքապետարանի վրա: Այս մասին կառավարությունում մայիսի 26-ին կհայտնի պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը:
Ինչպես տեղեկանում ենք կառավարության նիստի օրակարգից, շենքն ապամոնտաժելու խնդրանքով Պետգույքի վարչություն է դիմել «Հանրակացարաններ» ՊՈԱԿ-ի տնօրենը:
Այս հարցով կառավարությանն առընթեր պետգույքի կառավարման վարչություն է դիմել նաեւ Երեւանի քաղաքապետը՝ տեղեկացնելով, որ վերաբնակեցման արդյունքում ազատված բնակարանները կրկնակի բնակեցումից եւ անկանխատեսելի հետեւանքներից խուսափելու նպատակով անհրաժեշտ է հնարավորինս սեղմ ժամկետում իրականացնել նշված շենքի ապամոնտաժման աշխատանքներ:
Նշյալ հասցեի բնակիչները, թվով 56 ընտանիքներ, վերաբնակեցվել են Երեւանի Սիսակյան փողոց 16 եւ Շինարարների փողոց 6/1 հասցեներում գտնվող նորակառույց բազմաբնակարան շենքերում:
Կարդացեք նաև
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ