Լրահոս
Օրվա լրահոսը

Արտակ Դավթյան. Վերցնող էիք, խնդրեմ՝ Արծվաշենը վերցրեք (Տեսանյութ)

Մայիս 24,2016 17:38

Aravot.am-ը մայիսի 24-ին «Փաստարկ» մամուլի ակումբում ԱԺ պատգամավոր Արտակ Դավթյանին խնդրեց անդրադառնալ Ժիրայր Սեֆիլյանի՝ Արցախի տարածքային ամբողջականությունը վերականգնելու գործի ռազմական պատասխանատվությունը ստանձնելու մասին հայտարարությանը: Նա պատասխանեց, որ ստեղծված իրավիճակում պետք էր կա՛մ ռազմական գործողությունները դադարեցնելու մասին պայմանավորվածություն կատարել, կա՛մ շարունակել գործողությունները, ինչը հղի էր հսկայական մարդկային կորուստների վտանգով:

«Սրանից հետո խոսել մետրերի մասին, վերածել քառակուսի կիլոմետրը մետրերի եւ բերել հրամցնել հանրությանը՝ սա շա՞տ է, թե՞ քիչ, մենք շեղում ենք հանրության ուշադրությունը հարցի բուն էությունից: Գիտենք նաեւ, որ այս օրերին բանակը ցույց տվեց, որ իրականում մեր բանակը ժողովրդի բանակ է, ու վերածում ենք զուտ տարածքային կորստի: Այդ նույն դիրքերը Ղարաբաղի բնակչության անվտանգությունը ապահովելու համար են, եւ եթե այդ դիրքերը չեն ապահովում տվյալ պարագայում այդ մարտական գործողությունների, ապա կարծում եմ, որ որեւէ ողջամիտ մարդ, հայ մարդ չէր գնա այդ արկածախնդրությանը, ինչի մասին խոսում է ոչ միայն Ձեր նշած պարոնը, այլ նաեւ խոսում են շատ մարդիկ, նաեւ ֆեյսբուքյան հանրությունը: Երիցս ճիշտ է հանրապետության նախագահը, որ սրճարաններում կամ բազմոցների վրա նստած որոշակի մարտական գործողություններ կամ ծրագրեր են փորձում գծել»,- ասաց նա:

Սակայն, Արտակ Դավթյանը չցանկացավ գնահատականներ տալ. «Ես հասկանում եմ, թե ինչպիսին է հարցադրումը, բայց նաեւ չեմ ուզում նմանվել հակառակ բեւեռից հնչող այդ տեսակետներին, կարծիքներին, որ թույլ տվեք մեզ, մենք կգնանք, կվերցնենք: Թույլ տալով չէ, եթե վերցնող էիք առաջին պատերազմի ժամանակ էլ մասնակցություն եք ունեցել, խնդրեմ՝ Արծվաշենը վերցրեք: Մենք բնակավայր ենք կորցրել ի տարբերություն դիրքի: Իսկ բնակավայրի ու դիրքի տարբերությունը կարծում եմ, որ այդ պարոններից գոնե ոմանք շատ լավ են պատկերացնում, հասկանում:

Եվ երբ ասում է 7 միլիոն մ2, նախ պետության տարածքը մետրերով չեն չափում, բացեք ցանկացած հանրագիտարան, այնտեղ կտեսնեք, որ նույնիսկ ամենափոքր պետությունը՝ Վատիկանը, նշված է քառակուսի կիլոմետրերով՝ 0,44 կմ2: Եթե ցանկանում էր տպավորություն թողնել, կարող էր ասել 16 Վատիկանի չափ տարածք: Գոնե հասկանալի կլինի, որ իր համար այդ դիրքը ոչ թե հողատարածք է այլ պետության տարածք: Նույնիսկ այս ձեւակերպումները՝ այն, ինչը որ արվել է եւ փորձվել է հետո վերածվել ինչ-որ քառակուսի մետրերի, կարող էր քառակուսի սանտիմետրերի վերածել, որ տպավորությունը ավելի մեծ լիներ: Ընդհանրապես այդ տեսքով ներկայացնելը ո՛չ Հայաստանի Հանրապետության, ո՛չ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համար որեւէ լավ բան չի արվում»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031