Aravot.am-ը ճանաչված պատմաբան Ռիչարդ Հովհաննիսյանից հետաքրքրվեց՝ իբրեւ պատմաբան ի՞նչ տպավորություն է ստացել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների վիեննական հանդիպումից եւ ի՞նչ կանխատեսումներ ունի՝ վերջին զարգացումների համատեքստում:
«Ես քաղաքականությամբ չեմ հետաքրքրվում, բայց կկարծեմ, որ ամեն փորձ պետք է անենք խաղաղությամբ՝ բարդ խնդիրները լուծելու համար, նաեւ պիտի իմանանք, որ մեր ուժերու վրա պետք է հիմնավորվենք, գտնենք վստահելի բարեկամներ, որոնք համոզված լինեն, որ մեր գոյությունը, մեր կարիքը, բարելավությունը եւս իրենցով պետք է լինի»,-ասաց պարոն Հովհաննիսյանը:
Կանխատեսումներ անելուց նա ձեռնպահ մնաց, ուղղակի խորհուրդ տվեց դասեր առնել պատմությունից. «Ես չեմ ուզեր քաղաքականությամբ զբաղվել, ես պատմաբան եմ՝ անցյալով կզբաղվեմ, միայն կըսեմ , որ անցյալեն շատ դասեր կան սովորելու…Առաջին հանրապետության ընթացքում որոշ սխալներ կատարվեցին եւ ղեկավարության կողմից: Ես չեմ մեղադրում իրենց, բայց իրենց սահմանափակ հասկացողությամբ՝ մի քիչ միամիտ հավատքը օտար պետությունների վրա մեզի օգուտ չի բերավ ի վերջո»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ