Լրահոս
Օրվա լրահոսը

«Վարում եմ «BMW X3», գնել եմ 11.000 դոլարով». պատգամավոր Հայկ Բաբուխանյան

Մայիս 24,2016 16:39

«Պետք է մաքրել կյանքը կոռուպցիայից եւ բացասական երեւույթներից, որովհետեւ դա են պահանջում մեր արտաքին մարտահրավերները»,-համոզված է ԱԺ պատգամավոր, «Հանրապետական» խմբակցության անդամ, «Սահմանադրական իրավունք» միություն(ՍԻՄ) կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանը:

«Հակակոռուպցիոն պայքարի նոր մեխանիզմ պետք է ձեւավորվի, հին ձեւերով պայքարը կարծես արդյունավետ չէ: ՍԻՄ-ն առաջարկում է ստեղծել հատուկ լիազոր հանձնաժողով, որը կարող է գործել Անվտանգության խորհրդի շրջանակներում, որովհետեւ կոռուպցիայի խնդիրն անվտանգությանն է վերաբերում: Հանձնաժողովը պետք է ունենա օրենքով ամրագրված հնարավորություններ` կոորդինացնելու համար մի շարք գերատեսչությունների աշխատանքը»,-այսօր` մայիսի 24-ին, «Անդրադարձ» մամուլի ակումբում, խոսելով ՀՀ վարչապետի` կոռուպցիայի դեմ պայքարի ծրագրից, ասաց նա:

Հայկ Բաբուխանյանը կարծիք հայտնեց, որ պետական համակարգը պետք է վերանայել եւ փոփոխել, մասնավորապես` «կրճատել» որոշ գերատեսչություններ: Իսկ թե որ գերատեսչություններն են ավելորդ, Բաբուխանյանը չմեկնաբանեց` ասելով, որ հարցն ուսումնասիրության կարիք ունի. «Պետական ապարատը պետք է կրճատվի: Պետք է ուսումնասիրել` արդյոք պե՞տք են այդքան շատ գերատեսչություններ եւ վերահսկողներ»:

ՀՀԿ-ական պատգամավորն անդրադարձավ նաեւ կառավարության` 800 ծառայողական մեքենա կրճատելու  որոշմանը եւ որոշ պաշտոնյաների` ծառայողական մեքենաներն ընտանիքի կարիքների համար օգտագործելու հանգամանքը «խայտառակություն» որակեց. «Խայտառակություն է, երբ ամեն մի միջին պաշտոնյա ունի երեք օգնական, ասենք` քսան քարտուղար եւ վարորդներ: Անթույլատրելի է: Կառավարությունը պետք է սահմանի շեմ, որպեսզի շատ բարձր գնով ծառայողական մեքենաներ չգնվեն»:

Լրագրողներից մեկը հետաքրքրվեց, թե ինչ մեքենա է վարում Բաբուխանյանը: Վերջինս ասաց, որ ծառայողական մեքենայից չի օգտվում, վարում է սեփական ավտոմեքենա, քանի որ ԱԺ պատգամավորներն օրենքով չունեն ծառայողական մեքենա. «Վարում եմ 2009 թ. արտադրության «BMW X3» մակնիշի ավտոմեքենա, որը յոթ տարվա միջին դասի մեքենա է, թանկ չէ, իմ հնարավորությունները թույլ են տվել այն ձեռք բերել 11.000 դոլարով»:

Այլ մանրամասները քիչ ուշ` տեսանյութում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031