Լրահոս
Օրվա լրահոսը

«1992թ. որոշ պաշտոնյաներ ստորագրել էին Արցախն Ադրբեջանի մաս ներկայացնող փաստաթղթի տակ». Հայկ Բաբուխանյան (Տեսանյութ)

Մայիս 24,2016 16:22

Մայիսի 24-ին «Անդրադարձ» մամուլի ակումբում Aravot.am-ը ԱԺ պատգամավոր, «Հանրապետական» խմբակցության անդամ, «Սահմանադրական իրավունք» միություն (ՍԻՄ) կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանին խնդրեց մեկնաբանել, թե ինչու էր նա 1992թ. պատերազմական իրավիճակում պահանջում նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հրաժարականը:

«1992թ. 6 կուսակցությունների կողմից ստեղծվել էր Ազգային դաշինք, եւ ՍԻՄ կուսակցությունն այդ դաշինքի շրջանակներում, այո, պահանջեց Լեւոն Տեր-Պետրոսյանի հրաժարականը:  Հիմնավորումները հստակ էին. կար հայտարարություն, որ մեր պետական պաշտոնյաները ստորագրել էին մի քանի փաստաթղթեր, որոնցում Արցախը ներառված էր Ադրբեջանի կազմում:

Բացի այդ, սոցիալական հարցերում լարված խնդիրներ կային եւ այլն: Ակնհայտ էր, որ պատերազմը թափ էր առնում, իսկ մեր իշխանությունը պատրաստ չէր իրականացնել մոբիլիզացիա:

Բարեբախտաբար, բողոքը բերեց նրան, որ Գերագույն խորհուրդն ընդունեց որոշում, որով ՀՀ ցանկացած պաշտոնյայի արգելվում է ստորագրություն դնել որեւէ փաստաթղթի տակ, որում Արցախը կնշվի որպես Ադրբեջանի մաս…

Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ մենք մինչ օրս ունենք շատ խորը գաղափարական հակասություններ, որոնք միշտ էլ արտահայտվում են»,-ասաց Հայկ Բաբուխանյանը:

Ինչ վերաբերում է պատերազմական իրավիճակում նախագահի հրաժարականը պահանջելուն, Հայկ Բաբուխանյանն այսպես արձագանքեց. «Նայած որն է հրաժարականի հիմնավորումը…»:

Այլ մանրամասները` տեսանյութում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Տիգրան says:

    1989 ու 1990 թվերին էլ Գերագույն Խորհրդի մակարդակով որոշումներ կան ընդունված, որ Ղարաբաղը Հայաստանի մաս է կազմում: Բա դրա մասին ինչո՞ւ չեք խոսում ու տեր չեք կանգնում այդ որոշումներին: Ձեռ չի տալի՞ս:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031