Լրահոս
Օրվա լրահոսը

Կամո Արեյանի եւ Նիկոլ Փաշինյանի ավանդական վեճը չկայացավ

Մայիս 24,2016 16:18

Վերելակային տնտեսության պահպանման առումով ի՞նչ ծրագրեր կան, քանզի դա ամենահրատապ հարցերից մեկը պետք է լինի: Այսօր խորհրդարանում 2015 թվականի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ Երեւանի փոխքաղաքապետ Կամո Արեյանին հարցրեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը:

Կամո Արեյանը մինչ այդ խոսել էր ճանապարհաշինության, ջրամատակարարման, նոր աղբավայրերի կառուցման մասին: Ասել էր, որ 2015-ին քաղաքապետարանն արել է իր առջեւ դրված խնդիրները:

Երեւանի փոխքաղաքապետը մանրամասնեց, որ վերելակային տնտեսության արդիականացման համար միջազգային տարբեր կազմակերպությունների հետ բանակցությունների մեջ ենք. «Լոկալ լուծումներ արվում են, այս տարվա բյուջեով 98 միլիոն տրամադրվել է անհետաձգելի միջամտությունների համար, մնացյալը`համատիրություններն են հոգում»:

Lsumner_byuje_1

ՀՀԿ-ական պատգամավորները հնչեցրեցին ավանդական դարձած երկու հարց էլ`մետրոպոլիտենի նոր կայարանի կառուցման եւ Երեւանի կենտրոնը բեռնաթափող, մայրաքաղաքը շրջանցող ճանապարհների մասին: Մետրոպոլիտենի մեկ կայարանի կառուցումը արժե մետ 250 միլիոն դոլար ու ծրագրում առաջնայնության կարգով պահպանվում է դեռ խորհրդային տարիներից կիսատ մնացած Աջափնյակի կայարանի կառուցումը: Բայց դա դեռ ոչ տեսանելի ապագայում: Առայժմ, եղած կայարանների պահպանման հարցն է:

Մեկ ավանդույթ այս անգամ խախտվեց: Քննարկմանը ներկա չէր ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը եւ Կամո Արեյանի ու նրա ավանդական լեզվակռիվն այն մասին, թե ինչո՞ւ քաղաքապետ Տարոն Մարգարյանը չի բարեհաճել անձամբ ներկայանալ եւ պատասխանել պատգամավորների հարցերին, չկայացավ:

Այսօր լսվելու է նաեւ մարզպետարանների բյուջեների կատարողականը: Նիստին ընդդիմադիր որեւէ պատգամավոր չի մասնակցում:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031