Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Գ. Սարգսյան.Կառավարությունն ասում է՝ «մամայիս արեւ, պապայիս արեւ, էլ չեմ անի» (Տեսանյութ)

Մայիս 24,2016 16:16

«Երեւի թե բոլորս զարմացանք. պարզվում է՝ մենք 800 մեքենա ունենք, որ պետք է կրճատել»,- մայիսի 24-ին «Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ զրույցի ընթացքում ասաց Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը:

Նա կառավարությանը նմանեցնում է երեխային. «Մեր կառավարությունը այն երեխային է նմանվել, որին ասում ես՝ չի՛ կարելի, ինքը լսում է, բայց չի կատարում: Հիմա երբ որ շատ խստացավ ժողովրդի կողմից պահանջը, հիմա ասում է՝ «մամայիս արեւ, պապայիս արեւ, էլ չեմ անի»:

Ըստ Արամ Սարգսյանի՝ մի տարօրինակ, աբսուրդ իրավիճակ է ստեղծվում, երբ հայտարարվում է, որ հավասար պայմաններ են ստեղծվել, նա համարում է, որ պայմաններն անհավասար են. «20 տարվա ընթացքում այն մարդիկ, որոնք թալանեցին բյուջեն, թալանեցին ժողովրդին, դարձան մեծահարուստ, այլեւս նրանց որեւէ վտանգ չի սպառնում, որովհետեւ այն մարդը, որը փորձելու է իբր թե ստարտային հնարավորություններ ստեղծել, նրանք սուպեր ծանրային են, սա թեթեւ քաշային է: Նրան ոչ մի բան էլ չի խանգարում, եթե հազար տոննայով շաքարավազ բերի, նա կբերի 10 հազար տոննա, եւ այդ 10 հազար տոննայի շնորհիվ դեմպինգ կանի: Պարզ է՝ բերող հազարը պետք է կործանվի, որովհետեւ չի կարող նրա հետ մրցակցել»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031