Լրահոս
Օրվա լրահոսը

«Կոնսենսուսը, ցավոք սրտի, դեռեւս չի կայացել». Դավիթ Հարությունյանը՝ Ընտրական օրենսգրքի մասին

Մայիս 24,2016 16:13

Այսօր կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը լրագրողների հետ զրույցում խոսեց նոր Ընտրական օրենսգրքի շուրջ կոնսենսուսի մասին եւ համազեկուցողների վերջին հայտարարության հետ կապված, որով կոչ են անում վերանայել կոալիցիա կազմելու կուսակցությունների թվի սահմանափակումը 3-ով:

Դավիթ Հարությունյանն ասաց՝ 3 թվի վերանայման հետ կապված դիրքորոշումը չի փոխվել՝ չպետք է վերանայվի: Ինչ վերաբերում է կոնսենսուսին՝ նա ասաց. «Այո, կոնսենսուսը, ցավոք սրտի, դեռեւս չի կայացել: Մեր քննարկումները դեռ շարունակվում են»:

Թե ինչ ձեւաչափով կշարունակվեն քննարկումները ընդդիմադիրների հետ՝ առայժմ հայտնի չէ:

Լրագրողների դիտարկմանը, որ Հրայր Թովմասյանն ասում է՝ 50 տոկոսով ընդունվել են ընդդիմության առաջարկները՝ Դավիթ Հարությունյանը պատասխանեց, որ տոկոսային կդժվարանա ասել, որովհետեւ կարող է 1 ծանրակշիռ առաջարկ ընդունվի եւ բազում առաջարկներ չընդունվեն. «Կարծում եմ, մենք բազում ծանրակշիռ առաջարկություններ ընդունել ենք: Մենք մինչ այս ասում էին՝ միայն վերահաշվարկի ժամանակ մարդիկ կարող են ծանոթանալ ցուցակներին: Հիմա կատարում ենք լրջագույն փոփոխություններ: Մասնակիցների ցուցակը հասանելի է դառնում, յուրաքանչյուր կուսակցության վստահված անձ կարող է ծանոթանալ ցուցակներին: Իսկ այն, որ ցուցակը կարող է ներբեռնել համացանցից, նշանակում է ուղղակի ցուցակը համեմատում ենք»:

Հարցին՝ եթե կոնսենսուս չլինի, ի՞նչ եք անելու՝ նա պատասխանեց, որ 98 ձայնով ընդունված Ընտրական օրենսգիրքը արդեն խոսում է կոնսենսուսի մասին, բայց կուզենային ընդլայնել կոնսենսուսը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031