Այսօր ԱԺ-ում լրագրողները Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին հարցրեցին՝ ի՞նչ էիք անում առաջնագծում, լուսանկարներ հրապարակվեցին՝ նա պատասխանեց. «Տարանք, տեղաբաշխեցինք, մնացի, երեկ չէ առաջին օրը հետ եկանք: Ուղիղ 50 օր մնացել են այնտեղ տղաները: Կիրակի օրը հանել ենք»:
Հարցին՝ քառօրյա պատերազմի օրերին տեսանք, որ դուք եւ տարածքային կառավարման նախարարը կանգնած էիք քանդված ճանապարհի մեջտեղում, հիմա հստակ գնահատական կտա՞ք ճանապարհների վիճակը ոնց է՝ Սուրիկ Խաչատրյանը պատասխանեց. «Պետք ա գնաք, որ տեսնեք՝ ճանապարհները բարեկարգված են, նորմալ են, մասնակի ասֆալտապատում արվելու է այս տարի, բայց փոսային նորոգումներն ամբողջությամբ վերջացված ա»:
Բյուջեի կատարողականին անդրադառնալով՝ Սուրիկ Խաչատրյանը վստահեցրեց. «2015-ին 2014-ից ավելի նորմալ ա եղել, 2016-ին, համոզված եմ, որ ավելի լավ կլինի»:
Լրագրողների դիտարկմանը, որ հասարակությունը չընդունեց ձեր քայլը, որ գնացիք քառօրյա պատերազմի օրերին նկարվեցիք առաջնագծում՝ Սուրիկ Խաչատրյանն արձագանքեց. «Ես չեմ նկարվել, ոչ մեկին հաշվետու չեմ, երեխե՛ք: Ես զորքը տարել եմ էնտեղ տեղադրել, եկել, ժամանակ առ ժամանակ գնացել: Ես հո ամբողջ մարզը չէի՞ թողելու գնայի»:
Կարդացեք նաև
Սուրիկ Խաչատրյանը չպատասխանեց հարցին, թե ինչու իր որդին չի ծառայել:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ