«Ո՞վ ա չափել, էդ 800 հեկտարն ո՞վ ա չափել»,- քիչ առաջ ԱԺ-ում Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը այսպես արձագանքեց լրագրողների հարցին՝ քառօրյա պատերազմում կորցրած 800 հա տարածքի հետ կապված:
Լրագրողները պատասխանեցին նրան՝ Սերժ Սարգսյանն է ասել՝ Սուրիկ Խաչատրյանն էլ հակադարձեց, թե՝ «Հարաբերական է ասել: Սերժ Սարգսյանը հո չի՞ ասել կոնկրետ 800 հեկտար, ո՞վ ա չափել 800»:
Սուրիկ Խաչատրյանը հետո ավելացրեց, թե «Դրանք բուֆերային գոտիներն են, ըտեղ ոչ բնակավայր են, ոչ տարածքներ են, տենց լուրջ մտահոգվելու խնդիր չունենք»:
Դիտարկմանը, որ դրա պատճառով Թալիշը եւ մյուս բնակավայրերը խոցելի են՝ նա պատասխանեց. «Թալիշում հիմա ժողովուրդը բնակվում է»:
Կարդացեք նաև
Լրագրողները պնդեցին, թե չեն բնակվում, նա էլ պնդեց իրենը՝ բնակվո՛ւմ են, Մատաղիսում էլ, Թալիշում էլ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ