Ընդդիմության բոլոր առաջարկները չընդունվեցին՝ Ընտրական օրենսգրքի հետ կապված, եւ Դուք համարում եք սա կոնսենսուսայի՞ն տարբերակ: Այսօր այս հարցին լրագրողների հետ զրույցում ԱԺ աշխատակազմի ղեկավար, արդարադատության նախկին նախարար Հրայր Թովմասյանը պատասխանեց՝ հակադարձելով. «Դուք ասում եք՝ չընդունվեցին, ես էլ ասում եմ՝ ընդունվեցին: Դուք կարող եք ասել՝ 50 տոկոսը չընդունվեց, ես էլ ասում եմ՝ 50 տոկոսն ընդունվեց»:
Ինչ վերաբերում է այն կետերին, որոնք չեն ընդունվել՝ Հրայր Թովմասյանն ասաց. «Այսինքն, դուք ի՞նչ եք ուզում, որ փոքրամասնությո՞ւնը որոշի ամեն ինչ: Եթե բոլոր իրենց ասածներն ընդունվի, նշանակում է իրենք են որոշում: Քաղաքականությունը հնարավորի արվեստ է, քաղաքականությունում կա մարտավարություն, որ ես ցանկանամ 100-ը, թեպետ ես գոհ կլինեմ, եթե դրա 50 տոկոսն ընդունվի: Իսկ ո՞վ ասեց, որ եթե ես 100 եմ ասում, ապա այդ 100-ն էլ ընդունվելու է»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ