Լրահոս
Օրվա լրահոսը

Րաֆֆի Հովհաննիսյան. «Հայրիկը շքանշանի կարիք չունի» (Տեսանյութ)

Մայիս 24,2016 15:14

Մաշտոցի Մատենադարանը եւ Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնը նախաձեռնել են ակադեմիկոս Ռիչարդ Գ. Հովհաննիսյանի «Հայաստանի Հանրապետություն. Լոնդոնից Սեւր, փետրվար-օգոստոս, 1920» եւ «Հայաստանի Հանրապետություն. Սալի եւ մանգաղի միջեւ. Մասնատում եւ խորհրդայնացում» «Հայաստանի Հանրապետություն» շարքի 3-րդ եւ 4-րդ հատորների հայերեն թարգմանության շնորհանդեսը, որը կայացավ մայիսի 24-ին՝ Մատենադարանում:

Richard HovhannisyanՄիջոցառումը բացեց Ռիչարդ Հովհաննիսյանի որդին՝ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը՝ «Ամենայն տեղ մահը մի է, Մարդ մի անգամ պիտ մեռնի, Բայց երանի՝ որ յուր ազգի Ազատության կզոհվի» տողերով:

raffi hovhannisyanՆա նշեց, որ շատ է ցանկանում, որ հայերենին տիրապետող ամեն ոք կարդա ու իմանա Հայոց պատմությունը:

Պարոն Հովհաննիսյանը նաեւ նկատեց, որ իր քաղաքական գործունեության հետեւանքով պատմաբան Ռիչարդ Հովհաննիսյանի աշխատանքը պատմագրության մեջ պետական մակարդակով այն ընկալումը չունի, ինչը նա իսկապես վաստակել է: Նրա ձեւակերպմամբ. «Թեեւ հայրիկը որեւէ շքանշանի կարիքը չունի, բայց դա փոխհատուցվում է ժողովրդի սիրով»:

Րաֆֆի Հովհաննիսյանը շեշտեց, որ պետք է անցյալից դասեր քաղեինք, մինչդեռ այսօր էլ ունենք մարդկային եւ տարածքային մեծ կորուստներ:

raffi3

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031