Լրահոս
Օրվա լրահոսը

«Հաղթողի ինտելեկտը բավարարում է սովորական սուրճը լուծվող սուրճից տարբերելուն». Նաիրա Զոհրաբյանի բողոքը՝ կառավարությանը (Տեսանյութ)

Մայիս 24,2016 14:55

«Կոռուպցիայի դեմ հայտարարված սրբազան պատերազմից հետո ամեն օր մենք խոսում ենք հատկապես արտաբյուջեների վտանգավորության եւ ռիսկերի մասին: Էդ դեպքում ինչպե՞ս հասկանալ, որ կառավարությունը մերժում եւ բացասական եզրակացություն է տալիս մեր գործընկեր պատգամավորների նախագծին, որ ոստիկանության արտաբյուջեն գնա բյուջե, այսինքն, մենք չունենանք բյուջե եւ դաբլ բյուջե»,- այսօր ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն այս հարցն ուղղեց կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին, որը ներկայացրեց 2015-ի բյուջեի կատարողականը:

Vigen_Sargsyan_David_Harutyunyan-2Դավիթ Հարությունյանը պատասխանեց, որ սրբազան պատերազմը չի ավարտվել, շարունակվում է: Արտաբյուջեների հետ կապված էլ Դավիթ Հարությունյանը հորդորեց հարցն ուղղել վարչապետին:

Նաիրա Զոհրաբյանը նաեւ հարցրեց՝ «ԾԻԳ-երում, որտեղ աշխատավարձերը սկսում են 500 հազարից մինչեւ անսահմանություն, մենք եթե այդտեղ կգտնենք պատահական մարդիկ, պատրաստ եմ բանավիճել: Բոլորս էլ գիտենք ինչպես են մրցույթները անցնում, 3-4 Օքսֆորդ, Հարվարդ ավարտած երեխա, եթե չունի հովանավոր, չի կարող անցնել եւ IQ-ի հետ լրջագույն խնդիրներ ունեցողները հայտնվում են այդ մրցույթներում հաղթողներ: Հիմա այդ մրցույթների վերաբերյալ ինչ-որ քայլեր արվե՞լ են»:

Դավիթ Հարությունյանը հորդորեց այդքան հոռետեսորեն չվերաբերվել այդ խնդրին. «ԾԻԳ-երը, որպես կանոն, ստեղծվում են վարկային ծրագրի շրջանակների ներքո եւ որպես կանոն պահանջները ներկայացված են միջազգային ֆինանսական ինստիտուտների փաստաթղթերում: Առանց նրանց համաձայնության՝ թեկնածուների հետ կապված, նման գործընթացները առաջ չեն գնում: Ինչ վերաբերում է IQ-ին, որեւէ դերակատարում չունի դա ընդունելության հարցում՝ ոչ բարձրը, ոչ ցածրը: Բայց կան մասնագիտական պահանջներ, որոնք ամրագրված են»:

Նա ասաց, որ այս տարիներին լինում են շատ դեպքեր, երբ կառավարության կողմից ընտրության արդյունքում հաստատված մարդիկ չեն հաստատվում: Նրանք ժամանակավոր պաշտոնակատար են լինում, մինչեւ անցկացվում է նոր մրցույթ:

Նաիրա Զոհրաբյանն էլ չհամաձայնեց՝ «Մինչեւ մրցույթը մենք գիտենք, թե ով է անցնելու մրցույթում: Մենք Նոստրադամուսը չենք, ոչ էլ երազ ենք տեսնում, բայց գիտենք: Ինչ վերաբերում է IQ-ին, հաղթողի IQ-ն բավարարում է սովորական սուրճը լուծվող սուրճից տարբերելուն»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031