Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Արթուր Բաղդասարյան. «Կոռուպցիայի դեմ պայքարի և կրճատումների միջև չի կարող լինել որևէ եզր»

Մայիս 24,2016 14:44

«Հայկական վերածնունդ» միավորում կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանը դեմ է պետական համակարգում կրճատումներին: Այս մասին իր դիրքորոշումը նա հրապարակել է ֆեյսբուքյան իր պաշտոնական էջում

Անթույլատրելի եմ համարում որակյալ և փորձառու մասնագետների կրճատումը: Ցավոք սրտի, այսօր կրճատման ենթակա չինովնիկների ցանկում հիմնականում հայտնվում են նրանք, ովքեր տվյալ ոլորտներում ունեն բազմամյա փորձ, հմտություն, ոլորտի զարգացմանը նպաստող ունակություններ: Նրանցից շատերը կանգնած են եղել տվյալ ոլորտի ստեղծման ակունքներում:

Եթե կրճատումների պահը հասունացել է, ինչին ես խիստ վերապահումով եմ մոտենում, ապա գտնում եմ, որ այդ ալիքի տակ պետք է ընկնեն հիմնականում նրանք, ովքեր ինչ-ինչ հնարավորություններով (խնամի, բարեկամ, սանիկ, քավոր) են հայտնվել տվյալ ոլորտում, կամ էլ թե չէ ներթափանցել են զուտ քաղաքական նկատառումներով (պորտֆելներ և այլն):

Հայաստանը դժվար օրեր է ապրում, երկրի սոցիալ-տնտեսական բալանսը խարխլված է: Գրեթե բոլոր ոլորտները կաղում և դոփում են նույն տեղում: Այս պայմաններում որակյալ մասնագետներից զրկվելը հղի է անդառնալի հետևանքներով:

Բազմիցս ասել եմ և էլի կրկնում եմ՝ կոռուպցիայի դեմ պայքարի և կրճատումների միջև չի կարող լինել որևէ եզր: Այս ծանր պայմաններում մարդկանց զրկել ապրելու միակ միջոցից սխալ և ոչնչով չարդարացված քայլ է: Քայլ, որը տանում է դեպի արտագաղթ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031