Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ԱԺ պատգամավոր, ՄԱԿ նախագահ Գուրգեն Արսենյանի թիկնապահին դանակահարելու գործով դատական նիստին ներկա ամբաստանյալների հարազատները իրավիճակից չհասկանալով՝ տարբեր մեկնաբանություններ էին անում արդեն նիստերի դահլիճից դուրս:
«Դատի ժամանակ երեխեքը նստած էին, օրենքի աշխատողն եկավ ու հասավ կալանավորների վրա: Հասավ էն քաչալի վրա ու սկսեց խփել: Էս ինչ խուլիգանություն է: Ոչ մի բան չիմացանք, հասավ կալանավորի վրա: Նման բան չենք տեսել, որ օրենքի աշխատողները հարձակվեն դատապարտյալների վրա»,- Aravot.am-ին պատմեց ամբաստանյալներից Սամվել Սաֆարյանի մայրը:
Հիշեցնենք, որ դեպքը տեղի էր ունեցել 2015թ. սեպտեմբերի 19-ին՝ առավոտյան 07:00-ի սահմաններում: Երեւանի Մաշտոցի պողոտայում Անդրանիկ Գաբրիելյանը, Գարիկ Բաբախանյանը, Հակոբ Բոյաջյանը, Սամվել Սաֆարյանը ծեծի էին ենթարկել իրենց մեկ այլ ընկերոջը՝ Գեւորգ Մարգարյանին: Փողոցով անցնելիս տղաների ծեծկռտուքը նկատել էր ԱԺ պատգամավոր, ՄԱԿ նախագահ Գուրգեն Արսենյանը: Նա անտարբեր չէր անցել, կանգնեցրել էր ավտոմեքենան, փորձել կարգի հրավիրել երիտասարդների խմբին:
Դուք բան հասկացա՞ք:
Փողոցով անցնելիս տղաների ծեծկռտուքը նկատել էր ԱԺ պատգամավոր, ՄԱԿ նախագահ Գուրգեն Արսենյանը: Նա անտարբեր չէր անցել, կանգնեցրել էր ավտոմեքենան, փորձել կարգի հրավիրել երիտասարդների խմբին:
Բայց սկզբում ասում էիք Գուրգեն Արսենյանի թիկնապահին դանակահարելու գործով դատական նիստ:
Ի՞նչ տղաներ, ի՞նչ թիկնապահ, ի՞նչ ոչ անտարբերություն: