«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Դարչինյանը նշեց, որ շուրջ երկու տասնամյակ է ինչ Ստեփանակերտում չի եղել և շատ ուրախ է, որ հնարավորություն է ընձեռվել Արցախ այցելելու և հաճելի ժամանակ անցկացնելու: «Ինձ ընդունել է Արցախի նախագահը, վարչապետը. շատ ջերմ հանդիպումներ են եղել, շատ շնորհակալ եմ: Պատրաստվում եմ նաև դիրքեր գնալ, հանդիպել մեր զինվորների հետ, քաջալերել նրանց»,- ասաց Դարչինյանը և հավելեց, որ շատ տպավորված է արցախյան այցելությամբ:
«Իրոք, հրաշք տեղ է, անհնար է չհիանալ Արցախի բնությամբ, տեսարժան վայրերով: Ու քանի որ ամառային արձակուրդների շրջանն է բացվում, ուզում եմ կոչ անել մեր բոլոր հայրենակիցներին իրենց արձակուրդների մի մասն անպայման անցկացնել Արցախում: Բացի այն, որ լիարժեք կհանգստանան ու հաճույք կստանան, դրանով նաև թշնամուն ցույց կտան, թե ովքեր են Արցախի իրական տերերը»,- ասաց Դարչինյանը:
Կարդացեք նաև
Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում
Ես Ղարաբաղ չեմ գնա այնքան ժամանակ, քանի դեռ այն Հայաստանի Հանրապետության մարզերից մեկը չէ, որքան էլ որ կռվել եմ այնտեղ: