Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ԽՍՀՄ-ի կեղտոտ ժառանգությունն է. bne Intellinews

Մայիս 24,2016 13:35

Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ ծավալուն անդրադարձ է տպագրվել bne Intellinews կայքում։

Հոդվածի սկզբում պատմական անդրադարձ է կատարվում հակամարտության ընթացքին, խոսք է գնում 1990-ականների սկզբի ղարաբաղա-ադրբեջանական պատերազմի մասին, նշվում է, որ դրա հետևանքով զոհվեց 30.000 մարդ և հակամարտությունն ընդհանրապես Խորհրդային միությունից ժառանգություն մնացած կնճիռ է, որը չի հաջողվում լուծել արդեն մի քանի տասնամյակ։ Դրանից հետո անդրադարձ է կատարվում 2016թ. ապրիլյան դեպքերին։

Հրապարակված վերլուծականի շարունակության մեջ նշվում է, որ 1994թ. հետո Արցախի անկախությունը ճանաչել է ԱՄՆ 7 նահանգ, բայց, չնայած այդ փաստին, չկա որևէ պետություն` Հայաստանը ներառյալ, որ ճանաչել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը։

Հոդվածում նշվում է, որ հայկական զինված ուժերը վերահսկում են Լեռնային Ղարաբաղին հարակից ևս 7 շրջան, որի միջոցով ապահովում են Արցախի անվտանգությունը։

Հոդվածի վերջում խոսվում է նաև այս տարվա մայիսին Վիեննայում տեղի ունեցած Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման մասին՝ հանդիպումը որակելով որպես փոքր քայլ, որը կարող է վերածվել մեծ թռիչքի։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031