Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ինքնավնասման փորձ ու ծեծկռտուք դատարանում Գուրգեն Արսենյանի թիկնապահի գործով նիստի ժամանակ

Մայիս 24,2016 13:17

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ԱԺ պատգամավոր, ՄԱԿ նախագահ Գուրգեն Արսենյանի թիկնապահին դանակահարելու գործով դատական նիստի ընթացքում այսօր կանխվեց ամբաստանյալներից մեկի ինքնավնասման փորձը:

Նիստը դեռ չսկսված` ամբաստանյալներից մեկը, ըստ կարգադրիչներից մեկի, անսպասելի փորձեց երակները կտրել, ինչը փորձեց կանխել ոստիկանը: Արդյունքում դատական նիստերի դահլիճում ծեծկռտուք սկսվեց: Ամբաստանյալները հարձակվեցին ոստիկանների ու կարգադրիչների վրա: Նիստերի դահլիճից հեռացվեցին նիստին ներկա գտնվողները, դատական նիստը հետաձգվեց:

Aravot.am-ը նկատեց, որ նշված գործով դատական նիստերի դահլիճից դուրս եկող կարգադրիչներից մեկի վերնաշապիկը արյունոտ էր:

Հիշեցնենք, որ դեպքը տեղի էր ունեցել 2015թ սեպտեմբերի 19-ին՝ առավոտյան 07:00-ի սահմաններում: Երեւանի Մաշտոցի պողոտայում Անդրանիկ Գաբրիելյանը, Գարիկ Բաբախանյանը, Հակոբ Բոյաջյանը, Սամվել Սաֆարյանը ծեծի էին ենթարկել իրենց մեկ այլ ընկերոջը՝ Գեւորգ Մարգարյանին:

Փողոցով անցնելիս տղաների ծեծկռտուքը նկատել էր Աժ պատգամավոր, ՄԱԿ նախագահ Գուրգեն Արսենյանը: Նա անտարբեր չէր անցել, կանգնեցրել էր ավտոմեքենան, փորձել կարգի հրավիրել երիտասարդների խմբին:

 
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031