Լրահոս
Օրվա լրահոսը

«Ավրորա» մրցանակի դափնեկիրը ելույթ կունենա Ստամբուլում կայանալիք ՄԱԿ-ի Մարդասիրական համաշխարհային գագաթնաժողովում

Մայիս 24,2016 13:14

Մարգարիտ Բարանկիցեն ելույթ կունենա ՄԱԿ-ի Մարդասիրական համաշխարհային գագաթնաժողովում, որին մասնակցելու են քաղաքական եւ մարդասիրական ոլորտների 5.000 ներկայացուցիչներ:

Մարգարիտ Բարանկիցեն, որպես «Ավրորա» մրցանակի դափնեկրի իր առաջին հանրային ելույթում խոսելու է այն մասին, թե ինչպես են հակամարտություններից տուժած համայնքները տեղական նախաձեռնությունների միջոցով ուղղակիորեն ազդում մարդասիրական գործում ներգրավվածության վրա՝ փոխելով վերջինիս կանոնները։
Ստամբուլում տեղի ունենալիք երկօրյա գագաթնաժողովի ընթացքում Մարգարիտը կմասնակցի «Կենտրոնում մարդիկ են» խորագրով հատուկ նիստին, որի նպատակներն առաջադրելիս ՄԱԿ-ը նշել է. «Գագաթնաժողովը պետք է ընդգծի մարդասիրական ձեռնարկումների տրամաբանության այն մեծ տեղաշարժը, որով մարդասիրական ցանկացած արձագանքի շարժիչ ուժը պիտի դառնա տուժածներին իրական լիազորությունների տրամադրումը»։

Բուրունդիի քաղաքացիական պատերազմի ընթացքում 30,000 որբացած երեխաների փրկած Մարգարիտն ապացուցում է, որ անհատը կարող է հազարավոր մարդկանց կյանքում էական դրական փոփոխություն բերել։

«Տեղի մարդիկ են, որ որոշում են, թե ինչ ապագա են ուզում կառուցել,- վստահ է Մարգարիտ Բարանկիցեն,- իմ Maison Shalom (Խաղաղության Տուն) կազմակերպությունն այժմ փորձում է ֆինանսավորել փախստականների կրթությունը։ Ես ուզում եմ, որ նրանք Բուրունդի վերադառնան որպես բժիշկներ ու գյուղատնտեսներ, այլ ոչ որպես զենքը ձեռքին ապստամբներ։ Երիտասարդներին հարկավոր է հույս ներշնչել ու տալ արժանապատիվ կյանք»։

Հայաստանում մեկ ամիս առաջ Մարգարիտ Բարանկիցեին շնորհվեց «Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակը, որը տրվում է Երեւանում ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների: 2017թ. «Ավրորա» համաշխարհային մրցանակի առաջադրումը կմեկնարկի հունիսի 1-ին։

Առաջին անգամ կազմակերպվող Մարդասիրական համաշխարհային գագաթնաժողովը, որը նախաձեռնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-Մունը, տեղի կունենա Թուրքիայում 2016թ. մայիսի 23-24-ը։ Նախատեսվում է, որ գագաթնաժողովը կունենա մոտ 5,000 մասնակից՝ պետությունների ղեկավարներ եւ կառավարությունների անդամներ, բիզնեսի, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, տուժած համայնքների եւ երիտասարդական խմբերի անդամներ։

 

Մամլո հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031