Ռուսական ռուբլու արժեզրկման և տնտեսական ճգնաժամի հետևանքով 2 տարվա ընթացքում ռուսաստանցիների՝ ԱՄՆ դոլարով արտահայտված աշխատավարձը կրճատվել է 40 %-ով։ Այս մասին տեղեկացնում է ռուսական Lenta.ru լրատվականը։
Ուշագրավ է, որ դեռևս ոչ վաղ անցյալում՝ 2013թ. ռուսաստանցիների` ԱՄՆ դոլարով արտահայտված միջին աշխատավարձը երկուսուկես անգամ գերազանցում էր չինացիների՝ ԱՄՆ դոլարով արտահայտված միջին աշխատավարձին, իսկ արդեն 2015թ., չինացիների աշխատավարձը մեկուկես անգամ գերազանցում էր ռուսների աշխատավարձին։
Հրապարակված տվյալների համաձայն՝ 2015թ. ռուսաստանցիների միջին աշխատավարձը կազմել է 558 ԱՄՆ դոլար, Ղազախստանում՝ 549 ԱՄՆ դոլար, Ադրբեջանում՝ 431 ԱՄՆ դոլար, իսկ Բելառուսում՝ 415 ԱՄՆ դոլար։
Նշվում է նաև, որ 2015թ. նույն ամսվա համեմատ՝ ռուսաստանցիների եկամուտները կրճատվել են 7,1%-ով։