Լրահոս
Օրվա լրահոսը

«3000 եզդի կին գերի է ԻՊ-ի ձեռքում». Ամո Շարոյան

Մայիս 24,2016 12:51

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման «խալիֆաթում» ներկայում գերի է պահվում մոտ 3000 եզդի կին: Այս մասին այսօր` մայիսի 24-ին, «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում հայտնեց «Միդիա-Շանգալ» Եզդիների ազգային միավորում հ/կ խորհրդի նախագահ Ամո Շարոյանը:

Նա տեղեկացրեց, որ 2014թ. օգոստոսից Իրաքի եզդիաբնակ Շանգալ (Սինջար) նահանգը` համանուն կենտրոնով, ենթարկվել է ԻՊ-ի հրեշագործություններին. «Զարհուրելի կինոնկարում կամ երազում անգամ հնարավոր չէ տեսնել այն ոճրագործությունները, որոնք ԻՊ-ի հրեշներն իրականացրեցին եզդիների հանդեպ. մայրերի ներկայությամբ սպանել են երեխաներին, գերեվարել հարսներին եւ աղջիկներին, վաճառել նրանց: Ընդհանուր առմամբ, մինչ օրս 7000 կանանց են տարել եւ անգամ հպարտացել, որ 21-րդ դարում վերականգնել են ստրկավաճառությունը: Գերեվարված եզդի կանանց մեծ մասը փրկագնի միջոցով կամ այլ ճանապարհներով ազատվել է, մի մասի ճակատագիրն էլ անհայտ է: Ներկայում 3000 կին է գերի»:

Ամո Շարոյանը նշեց, որ Շանգալի 80 տոկոսն ազատագրված է, սակայն մեծ պետությունների շահերի բախման հետեւանքով նահանգի վերականգնման հարցը մնացել է օդում կախված. «Սպասում ենք, որ մեր քանդված եւ ավերված բնակավայրերը վերականգնվեն: Եզդիները ցանկանում են վերադառնալ իրենց բնօրրանը: Այսօր եզդիական միավորումներն արդեն կարողանում են պաշտպանել Շանգալը, բայց, ցավոք, նրանց միջեւ տարաձայնություններ կան: Հրամանատարներից մի քանիսը «Քուրդիստանի դեմոկրատական կուսակցության» անդամներ են եւ ուզում են քրդերի հետ գործակցել` Շանգալն ամբողջությամբ ազատագրելու համար: «Եզդիների ազատագրական փրկության կոմիտեի» հրամանատարն էլ համարում է, որ Իրաքում պետք է եզդիական ինքնավարություն ստեղծել, որպեսզի ապահովվի քրիստոնյաների անվտանգությունը»:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ տարբեր տվյալներով` Իրաքում ԻՊ-ի ռազմական գործողությունների հետեւանքով մոտ 100.000 եզդի լքել է Իրաքը:

Ամո Շարոյանն անդրադարձավ նաեւ ապրիլյան պատերազմին` նշելով, որ Հայաստանի եզդիական համայնքը կիսում է հայ ազգի հաջողությունները եւ դժվարությունները. «Մենք համերաշխ ենք եւ միասնական, իսկ դրա արդյունքը հաղթանակն է: Փառք ու պատիվ մեր զինվորներին` անկախ ազգությունից, որոնք կանխեցին Ադրբեջանի սադրանքը»:

Այլ մանրամասները քիշ ուշ` տեսանյութում:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031