Լրահոս
Օրվա լրահոսը

Արփինե Հովհաննիսյան. «Պատրաստվում ենք բարելավել պատժից վաղաժամկետ ազատելու ընթացակարգերը». «Չորրորդ իշխանություն»

Մայիս 24,2016 12:46

«ՉԻ» զրուցակիցն է ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը

– Տիկին նախարար, պատրաստվո՞ւմ եք երբեւիցե այցելել որեւէ ՔԿՀ՝ պարզելու համար, թե այնտեղ իրականում ի՞նչ է կատարվում, չէ՞ որ, ի վերջո ավելի լավ է մեկ անգամ տեսնել, քան հազար անգամ լսել։

– Ես քրեակատարողական հիմնարկներ այցելելու կաշկանդվածություն չունեմ, կլինեն նաեւ այցելություններ, սակայն կարծում եմ, որ քրեակատարողական հիմնարկներում տիրող իրավիճակի մասին պատկերացում ունենալու համար այցելությունները միակ մեխանիզմը չեն։ ՔԿՀ-ներն այն կառույցն են, որտեղ ամենօրյա հետեւողական եւ տքնաջան աշխատանքներ են պահանջում, իսկ մենք էլ դա անում ենք ամեն օր։ Նախարարության կողմից նախաձեռնած «Պրոբացիայի մասին» օրենքը դա է վկայում, որը, ինչպես տեսաք, խորհրդարանում ընդունվեց առանց վերապահումների։

Ներկայումս պատրաստվում ենք բարելավել նաեւ պատժից վաղաժամկետ ազատելու ընթացակարգերը, նախարարությունում ձեւավորված աշխատանքային խումբը աշխատում է նաեւ նոր քրեակատարողական օրենսգրքի նախագծի վրա։

– Խոսակցություններ եղան, որ Նուբարաշենի ՔԿՀ պետը պաշտոնից ազատվեց կոռուպցիայի համար, մեկ այլ շրջանառվող լուրի համաձայն էլ՝ նրա պաշտոնանկությունը պայմանավորված է եղել բանտարկյալների կողմից ապստամբության փորձով, երբ ՔԿՀ պետը չի կարողացել տիրապետել ստեղծված արտակարգ իրավիճակին։ ՔԿՀ-ում վիճակը խաղաղվել էր միայն դիմակավորների գործողություններից հետո։ Կպարզաբանեի՞ք՝ իրականում ինչ է կատարվել։

– Գործը գտնվում է այլ մարմնի իրավասության ներքո, եւ կատարվածի վերաբերյալ արդեն իսկ տարածվել է պաշտոնական հաղորդագրություն: Ներկայումս քննությունն ընթանում է, որի հիման վրա էլ հետագայում բոլորն էլ կստանան իրենց հուզող հարցերի պատասխանները: Այս փուլում ես ի պաշտոնե իրավասու չեմ նշված հարցի վերաբերյալ ներկայացնել պարզաբանում:

Մելանյա ԾԱՌՈՒԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031