Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Բաբայան. «Ընդամենը չեզոք գոտում իրենց հենակետերը մի քիչ առաջ են տարել». «Իրատես»

Մայիս 24,2016 12:35

Ողջ քաղաքական դաշտն ընկղմված է 800 հեկտար տարածք կորցնելու խոսքուզրույցի մեջ։ Կորուստը շա՞տ է, թե՞ քիչ։ Հայաստանում կարծիքները խիստ տարբեր են։ Ի՞նչ են մտածում Արցախում։ «Իրատեսի» հետ զրույցում ԼՂՀ  նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը Արցախում տիրող տրամադրությունները փոխանցեց։

– 800 հեկտար տարածքի գերակշիռ հատվածը չեզոք տարածքում է։ Պարզապես ադրբեջանցիները որոշ մասերում իրենց հենակետերը չեզոք գոտու հաշվին առաջ են բերել։ Ռազմաքաղաքական հավասարակշռությունը տարածաշրջանում ընդհանրապես չի փոխվել, մեկ-երկու հենակետ առաջ տանելով այդ հավասարակշռությունը չի փոխվում։

Նրանք նպատակ ունեին բլիցկրիգով գրավելու ողջ Արցախը, կապիտուլյացիայի ենթարկելու հայոց երկու պետությունները և ցեղասպանություն իրականացնելու, հայաթափելու Արցախը։ Նրանց այս պլանը լիակատար ձախողվեց, տվեցին մարդկային բազմաքանակ զոհեր, ունեցան տեխնիկայի կորուստներ։

Հիմա հաշվեք, տեսեք՝ ինչ են ուզել, ինչի են հասել։ Ընդամենը չեզոք գոտում իրենց հենակետերը մի քիչ առաջ են տարել։ Եթե սա էր բլիցկրիգի արդարացումը, ուրեմն կատարյալ ֆիասկո ապրեցին։

Իրենք մտածում էին վերցնել առնվազն 15-20 հազար քառակուսի մետր տարածք, եթե այս դիտակետից եք հարցին մոտենում, ակնհայտ է նրանց պարտությունը։ Վերլուծությունը պետք է օբյեկտիվ լինի։

– Հայաստանում ոմանք կարծում են, որ այդ կորցրած տարածքների հետևանքով գյուղեր են դատարկվել ու շատ խոցելի դարձել։

– Այն գյուղերը՝ Թալիշը, Մատաղիսը, որոնք բավականին մոտ էին սահմանին, միգուցե ժամանակին էլ 93-94-ին հետ տային, հատկապես որ քանդված, ավերված վիճակում էին։ Բայց այն ժամանակ էլ խնդիր էր դրված պատմական գյուղերը վերականգնելու։ Գյուղերի դատարկվելը ժամանակի խնդիր է, մարդիկ հաստատապես վերադառնալու են այնտեղ։

Եթե այս թեման ուղղակի շահարկումների համար են օգտագործում, հասկանալի է դրա ուռճացումը, Երկրորդ աշխարհամարտի պարտության պես մի բան սարքելը։ Ի՞նչ է եղել նրանց ուզածը՝ Մարտակերտը, Քարվաճառը, Ստեփանակերտը գրավելը, իրենց դրոշը Շուշիում բարձրացնելը։ Սակայն արդյունքում ստացել են հեկտարներ չեզոք գոտում։

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031