Լրահոս
Օրվա լրահոսը

Հասարակությունը սպասում է, որ ամենաբարձր պաշտոնը զբաղեցնող մարդը ձեռքը խփի սեղանին. «168 ժամ»

Մայիս 24,2016 12:21

Այս հարցը միայն կառավարության հարցը չէ։ Կգնա՞ խորքային, իրական փոփոխությունների։ Հովիկ Աբրահամյանն ասում էր, որ դրա համար ունեն բավարար քաղաքական կամք։ Ենթադրենք, որ այդպես է՝ ի՞նչ է լինելու հետո։

Խնդիրը բարդանում է նրանով, որ հասարակությունն արագ ու աղմկոտ փոփոխություններ է ուզում։ Հենց իշխանությունները սկսեն խոսել վերը նշվածի մասին՝ քաղաքականության, հայեցակարգերի ու օրենսդրության, մարդիկ կհիասթափվեն և կասեն հերթական շոուն էր։ Որովհետև մինչև օրենսդրության ու մեխանիզմների մշակումը՝ հասարակությունն իր ընկալումների մեջ արդեն ունի բոլոր մոնոպոլիստների ցանկը։ Ու սպասում է, որ պետությունը պետք է սկսի քայլեր ձեռնարկել՝ հատ-հատ անդրադառնալով ցանկի բոլոր անդամներին։

Հասարակությունը սպասում է, որ ամենաբարձր պաշտոնը զբաղեցնող մարդը ձեռքը խփի սեղանին ու վաղվանից շաքարավազ կամ բանան ներմուծի ոչ թե մեկ, այլ՝ մի քանի հոգի։

Նման բան, իհարկե, չի լինի։ Վիրահատական մեթոդների իշխանությունը չի գնա։ Որովհետև մի կողմից՝ հասարակական ընկալման մեջ եղածներն ու իշխանության մեջ գտնվողները հիմնականում նույն մարդիկ են։ Ու երկրորդ՝ սուբյեկտիվ ընկալումների, «սիմպատիայի» կամ նման այլ գործոնների հիման վրա կայացված կոշտ որոշումները կարող են է՛լ ավելի վատացնել վիճակը։ Դրա հետևանքը կլինի այն, որ մեկ մոնոպոլիստին կփոխարինի մեկ ուրիշը, իսկ խնդիրներն իրենց խորքում կմնան չլուծված։

Իշխանությունն աննախանձելի վիճակում է։ Նա պետք է մի կողմից այնպես անի, որ հասարակության վստահությունն իր նկատմամբ բարձրանա՝ գնալով արագ և, որոշ դեպքերում, կոշտ քայլերի։ Մյուս կողմից՝ նրան ժամանակ է պետք լուրջ փոփոխությունների համար։

Դրա համար կարծում ենք, որ, եթե իշխանությունն իսկապես ցանկանում է քաղաքական կամք ցուցաբերել ու իրավիճակը փոխել, պետք է գործի 2 ուղղություններով միաժամանակ։

Մի կողմից՝ զբաղվի օրենսդրության ու ինստիտուտների որակի իրական բարելավմամբ, մյուս կողմից՝ այսօրվանից սկսած առաջնորդվի խաղի նոր կանոններով. ոչ մի հովանավորչություն, ոչ մի կաշառք, ոչ մի «ռեկետ»։ Առավել աղմկահարույց դեպքերի ու դեմքերի մասով պետք է կատարվի անաչառ հետաքննություն՝ թեկուզև մի քանի հոգի պատժվեն։ Ոչ թե մեկ-երկուսին քավության նոխազ սարքեն ու աչքկապոցի նման մի քանի սլաքավարի դատեն, այլ… Իրենք ավելի լավ գիտեն՝ ում և ինչպես։

 

Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031