Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Վրաստանի քաղաքացիների կամարտահայտման իրավունքը խախտելու համար առաջարկվել է սահմանել 4 տարվա ազատազրկում. Sputnik

Մայիս 24,2016 12:17

Վրաստանի արդարադատության նախարարությունը առաջարկել է փոփոխություններ կատարել երկրի քրեական օրենսգրքում, որով նախատեսվում է խիստ պատիժներ սահմանել Վրաստանի քաղաքացիների կամարտահայտման և ազատ ընտրության իրավունքը ոտնահարելու համար։ Այս մասին տեղեկացնում է Sputnik միջազգային լրատվական գործակալության վրացական տարբերակը։

Արտահայտվելով այս թեմայի մասին՝ Վրաստանի արդարադատության նախարար Թեյա Ցուլուկիանին նշել է, որ նոր փոփոխությունները նախատեսում են խիստ պատիժ սահմանել ընտրական տեղամասում, կամ դրան մոտ տարածքում ծեծկռտուք կազմակերպելու, կամ դրան մասնակցելու համար։

Վրաստանի արդարադատության նախարարը նշել է նաև, որ ինքն այդպիսի հանձնարարություն է ստացել Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիից՝ 2016թ. մայիսի 22-ին վրացական Կորցխելի գյուղում կազմակերպված ընտրական գործընթացի շրջանակներում տեղի ունեցած միջադեպից հետո։

Վրաստանի արդարադատության նախարարության այս նոր առաջարկը Վրաստանի կառավարությանը կներկայացվի ընթացիկ տարվա մայիսի 27-ին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031