Լրահոս
Օրվա լրահոսը

Գրիգորի Տրոֆիմչուկ. «Մոսկվային, ցավոք սրտի, չի անհանգստացնում Հայաստանում հակառուսական տրամադրությունների աճը». «168 ժամ»

Մայիս 24,2016 12:08

«168 ժամի» զրուցակիցն է միջազգայնագետ, անվտանգության եւ պաշտպանության ոլորտների փորձագետ, ռուս վերլուծաբան Գրիգորի Տրոֆիմչուկը

Ռուսական քաղաքականությունը, այսինքն՝ հակամարտող երկրներին զենքի վաճառքը, խստագույնս քննադատվում է Հայաստանում, քանի որ հասարակությունը հասկանում է, որ Հայաստանի և Ղարաբաղի դեմ կիրառվում է ռուսական զենք, այն դեպքում, երբ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, որը պետք է ապահովեր ՀՀ անվտանգությունը։ Այս հարցերը հակառուսական տրամադրություններ են բարձրացնում Հայաստանում։ Սա չի՞ անհանգստացնում Մոսկվային՝ Ձեր կարծիքով։ Մոսկվան չի՞ ցանկանում արդյոք վերանայել կամ փոխել այդ քաղաքականությունը։ Իհարկե, մենք հիշում ենք Ռոգոզինի հայտարարությունը, բայց հետաքրքիր է, Դուք ի՞նչ եք կարծում այս մասին։

– Մոսկվային, ցավոք սրտի, չի անհանգստացնում Հայաստանում

հակառուսական տրամադրությունների աճը։ Թեև փորձագետներն այդ մասին վաղուց են զգուշացնում։ Եվ խնդիրն այստեղ միայն Ղարաբաղը չէ, այն բավականին վաղուց է շրջանառվում՝ իսկ այստեղ՝ Գյումրիում ընտանիքի սպանությունը և նման հարցեր։

Ադրբեջանին և Հայաստանին միաժամանակ ռուսական սպառազինության մատակարարման հարցը, իհարկե, ևս գոյություն ունի, սակայն Ռուսաստանը չի կարող դուրս գալ այդ շրջանակներից, քանի որ դեռևս պատրաստ չէ «ճղվել» Երևանի և Բաքվի միջև՝ նույնիսկ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Երևանը ՀԱՊԿ-ում Ռուսաստանի ռազմավարական գործընկերն է և գործընկերն է ԵՏՄ-ում։

Ամեն ինչ կարող է լուծվել ավելի պարզ ու այլ եղանակով՝ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու կյանքի մակարդակի բարձրացում այդ բլոկներում ՀՀ անդամակցության հաշվին։ Այդ դեպքում մարդիկ այս բոլոր խնդիրներին այլ աչքերով կնայեն։ Բայց կյանքի մակարդակի բարելավում չկա, ավելին՝ կա Ղարաբաղում իրավիճակի բռնկում։ Այս ամենը միասին վատթարացնում է իրավիճակը։

Ռուսաստանը բազմամյա ճգնաժամի մեջ է, որն առնչվում է ոչ միայն տնտեսությանը, այստեղից էլ մյուս բոլոր խնդիրներն են առաջանում։ Ղարաբաղյան հակամարտությունը կարելի էր կարգավորել ուկրաինական պատերազմի մեկնարկից առաջ։ Բայց 2014 թվականը չափազանց շատ բան փոխեց, և այս ողջ ապակայունացումը սկսեց անդրադառնալ Հարավային Կովկասի վրա։ Իրավիճակի բարելավման ևս մեկ տարբերակ կարող էին լինել Ռուսաստանի կողմից Հայաստանին և Ադրբեջանին այնպիսի առաջարկները, որոնք տնտեսական առումով կբարելավեին իրավիճակն այդ երկրներում։ Չմոռանանք այն, որ հենց միասնական, վերազգային սովետական հովանու ներքո էլ ղարաբաղյան խնդիրները հուսալիորեն մեկուսացված էին։ Այսօր «նոր Միություն» ձևավորել հնարավոր չէ, սակայն անվտանգության նոր համակարգի ստեղծումը, այդ թվում՝ տնտեսական, կարող է իրական ելք լինել։ Բայց այստեղ ևս կան մեծ խնդիրներ, քանի որ չմեկուսացնելով այս բոլոր երկրներում գործող օլիգարխներին՝ հնարավոր չէ ունենալ նորմալ գործող տնտեսություն։ Այլ բառերով ասեմ, գումարը (կամ դրանց բացակայությունը, որի համար էլ հենց վաճառվում է սպառազինությունը բոլոր կողմերին) որոշում է ամեն ինչ։

Արաքս ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031