Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ուկրաինայի ԱԳՆ-ն դժգոհ է Դմիտրի Մեդվեդևի՝ Ղրիմ կատարած այցելությունից. «ՌԻԱ»

Մայիս 24,2016 12:02

Ուկրաինայի արտաքին գերատեսչությունը բողոքի նոտա է հղել Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությանը՝ Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևի՝ Ղրիմ կատարած այցելության պատճառով։ Այս մասին տեղեկացնում է ռուսական «ՌԻԱ» լրատվական գործակալությունը։

Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևը Ղրիմ էր այցելել այս տարվա մայիսի 22-ին։ Այցելության ընթացքում Մեդվեդևը հետևել է «Միացյալ Ռուսաստան» կուսակցության օգտին նախնական քվեարկության գործընթացներին, ինչպես նաև անցկացրել է մի շարք խորհրդակցություններ։

Տեղեկացնենք, որ Ուկրաինան մշտապես բողոքի նոտա է հղում Ռուսաստանի Դաշնությանը, երբ Ղրիմի թերակղզի են այցելում ռուսաստանցի բարձրաստիճան պաշտոնյաները։ Ուկրաինայի ԱԳ բարձրաստիճան ղեկավարությունը համարում է, որ այդպիսի այցեր կատարելու համար Ռուսաստանը պարտավոր է համաձայնեցնել դրանք Ուկրաինայի հետ։

Հիշեցնենք, որ 2014թ. տեղի ունեցած հանրաքվեի արդյունքներով Ղրիմն ու Սևաստոպոլը ներառվեցին Ռուսաստանի Դաշնության կազմի մեջ։ Մինչև այժմ Ուկրաինան համարում է, որ Ռուսաստանը բռնազավթել է Ղրիմն ու անում է ամեն ինչ՝ թերակղզում սեփական իշխանությունը հաստատելու համար։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031