Լրահոս
Օրվա լրահոսը

Հասմիկ Պապյանը Բորիս Հայրապետյանի արարքը համարում է անթույլատրելի. «Ժողովուրդ»

Մայիս 24,2016 11:59

«Առավոտ»-ը օրեր առաջ գրել էր, որ Նորմայի դերում փայլուն ելույթներ ունեցող Անահիտ Մխիթարյանը հրաժարվել է լինել բեմում։ Խնդիրը կապված է «Նորմա» ներկայացման ռեժիսոր Բորիս Հայրապետյանի հետ։ Բանն այն է, որ վերջինս տարիներ առաջ իր ֆիլմ-օպերայի համար առանց թույլտվության օգտագործել է երգչուհու ձայնը։ Անահիտ Մխիթարյանը հայտնել է, որ այդ ֆիլմի համար ինքն ընտրվել է որպես Նորմայի դերակատարուհի, սակայն հետո այդ դերում նկարահանվել եւ ձայնագրվել է սոպրանո Հասմիկ Պապյանը։

Թեմայի  շուրջ   մեկնաբանություն  ստանալու խնդրանքով «Ժողովուրդ»-ը

դիմեց  սոպրանո  Հասմիկ  Պապյանին։ Նա ի պատասխան՝ նշեց. «Անկեղծ ասած՝ այս էջը ինձ համար վաղուց շրջված է, եւ կարծում եմ՝ դեպքի վաղեմության ժամկետն էլ անցած է։ Դա եղել է 2005 թվականին։ Այո, այդպիսի դեպք պատահել է. ես ոչ միայն նկարահանվել եմ «Նորմա» ֆիլմում, այլ նաեւ կատարել եմ ձայնագրությունը։ Ռեժիսորի մեծագույն սխալը կայացել է նրանում, որ նկարահանումներից հետո է արվել ձայնագրությունը։ Իսկ քանի որ հետագայում անհնարին է եղել տեսագրության եւ ձայնագրության ներդաշնակ (սինխրոն) համադրությունը, ռեժիսորը իրեն անթույլատրելիորեն իրավունք է վերապահել կիրառել նկարահանման փորձերի ժամանակ օգտագործված Մարիա Բիեշուի եւ Անահիտ Մխիթարյանի կատարումներից հատվածներ։

Ես, իհարկե, այս ամենին տեղյակ չեմ եղել, պատահաբար եմ հայտնաբերել՝ կենտրոնական հեռուստատեսությամբ ֆիլմի ցուցադրության ժամանակ։ Անմիջապես դիմել եմ դատարան, հետաքննությունը տեւել է հոգեմաշ վեց ամիսներ, որի ընթացքում մասնագետները փաստել են իրողությունը։ Մյունխենում տեղի ունեցած դատը ես շահել եմ, որի որոշման արդյունքում անհապաղ դադարեցվել է ֆիլմի տեսաերիզի վաճառքը (այնուամենայնիվ, 70 օրինակ արդեն հասցրել էին վաճառել)»:

Աննա ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Արմեն Հակոբյան says:

    Հարգելի տիկին Պապյան
    Շնորհակալ ենք տեղեկությունների և փաստը հաստատելու համար:
    Բայց խնդրում եմ տեղյալ եղեք, որ տեսաերիզը մինչ այսօր վաճառվում է: Գնել եմ բոլորովին վերջերս, և այս պահին էլ կարող եմ գնել:

  2. Սուսաննա says:

    Տիկի՛ն Պապյան, ի՞նչ է նշանակում ՝«այս ամենին տեղյակ չեմ եղել,պատահաբար եմ հայտնաբերել»:Իսկ ո՞ վ պետք է տեղյակ լիներ,եթե ոչ Դուք:Շատ զարմանալի է,ֆիլմը մոնտաժվում է,ավարտվում ,և Դուք չեք հետաքրքրվում,թե ինպես է մոնտաժվել Ձեր ձայնը.չէ՞ որ Դուք էիք 2013 թ. հոդվածում https://www.aravot.am/2013/06/08/252683/ խոստովանում,որ ֆիլմում Ձեր ձայնը հնչում է ընդամենը 30 րոպե,որ օպերայի որոշ հատվածներ ուղղակի չեք ձայնագրվել:Արդյոք Ձեզ չէ՞ր հետաքրքրում, թե ինչ դրվեց չձայնագրված հատվածներում:Դուք պարտավոր էիք ստուգել,մինչ ֆիլմը կցուցադրվեր և կհայտնվեր վաճառքում:Ի՞նչ է նշանակում՝ չեմ իմացել, տեղյակ չեմ եղել…Խոսելուց առաջ խորհել է պետք:

  3. Արմեն Հակոբյան says:

    Հ. Պապյանի հրապարակումները հակասական են…
    Իր անձնական կայքէջում Sueddeutsche Zeitung գերմանական թերթին հղում կատարելով, հավաստում է, որ Մյունխենի դատարանում երկու կողմերը հայտարարեցին, որ նրանք հանգել են հաշտության պայամանգրի կնքմանը դատարանից դուրս` որոշելով, որ DVD-երը կոչնչացվեն: (աղբյուրը՝ https://agmac.de/wp/?p=278&langswitch_lang=en): Իսկ այսօր գրում է՝ «… ռեժիսորն իրեն անթույլատրելիորեն իրավունք է վերապահել կիրառել … Մարիա Բիեշուի եւ Անահիտ Մխիթարյանի կատարումներից հատվածներ»: Ասում է, որ ինքը «… տեղյակ չի եղել … դիմել է դատարան … դատը շահել է, որի որոշումով անհապաղ դադարեցվել է տեսաերիզի վաճառքը»:
    Ինչպե՞ս կարող է երգչուհին պատահաբար իմանալ: Չէ՞ որ հենց ինքն է նշում, որ ձայնագրության մեջ կան հատվածներ, որ ինքը չի ձայնագրվել և ֆիլմում ընդամենը 30 րոպե է հնչում իր ձայնը: Փաստորեն կատարվել է կիսատ-պռատ ձայնագրություն: Իսկ այդ «պռատ»-ը ո՞վ պետք է փակեր, ո՞վ պետք է երգեր նրա փոխարեն:
    Փաստորեն դատարանի որոշում չկա, կա հաշտություն: Եվ հաշտություն կնքելը բոլորովին էլ դատը շահել չէ:
    Ի դեպ` Գերմանական նույն Sueddeutsche Zeitung թերթի համաձայն՝ հեղինակային իրավունքի հարցերում մասնագիտացած դատարանում առաջարկվել էր DVD-ի վրա հստակ նշել, թե իրականում որ հատվածներում որ երգչուհին է երգում: Այդ առաջարկը Պապյանի փաստաբանի կողմից անմիջապես մերժվել է:
    Այսպիսով, հաշտություն կնքվել է, սակայն տեսաերիզների ոչնչացման պայմանը` մոռացվել, և վաճառքը մինչ օրս շարունակվում է: Ես էլ գնեցի 2016թ. մարտ ամսին: Այդ «վայիս» ֆիլմը դիտելիս տեսնում ենք Պապյանին, բայց լսում նաև Ա. Մխիթարյանին և Մ. Բիեշուին: Ի դեպ, 2013 թ.-ի հոդվածում Պապյանը նշում է միայն Բիեշուին, այսօր` Ա. Մխիթարյանի հարցազրույցից հետո, արդեն Բիեշուին ու Մխիթարյանին: Լավ կլինի` այս ցուցակն այլևս չավելանա …

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031