Լրահոս
Օրվա լրահոսը

Հրադադարի հակադիր ընկալումները. «Հայոց աշխարհ»

Մայիս 24,2016 11:49

Մայիսի 16-ին Վիեննայում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների արտգործնախարարների մասնակցությամբ, տեղի ունեցած Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումից հետո Ղարաբաղյան ճակատում հաստատված համեմատաբար կայուն իրադրությունը սկսել է աստիճանաբար դառնալ «հանգիստ՝ փոթորկից առաջ»։

Ադրբեջանը Վիեննայից հետո կատարել է միանգամից երեք փոխկապակցված քայլեր։

Առաջին. Ի.Ալիեւի պատվիրակության Բաքու վերադառնալուց անմիջապես հետո նրա վարչակազմից Ն.Մամեդովը նախ պնդել է, թե իբր շփման գծում ԵԱՀԿ դիտորդական առաքելության ընդլայնման խնդիրը սոսկ համանախագահների պահանջն է, այնուհետեւ ճշտել է, որ իրենք դեմ չեն այդ առաջարկին։

Երկրորդ. ադրբեջանական ողջ քարոզչությունը լծվել է այն հավակնոտ թեզի հիմնավորմանը, թե իբր Վիեննայից հետո «Բաքուն մեկ ամիս է տվել Երեւանին» 5 շրջանների ազատագրման շուրջ բանակցություններ սկսելու համար։

Եվ վերջապես. երրորդ՝ սկսվել է Ադրբեջանի նախագահի աշխատանքային այցը Թուրքիա, ինչը, ինչպես հայտնի է սովորաբար դառնում է Ղարաբաղյան ճակատում էսկալացիայի հերթական հանգրվանի նախերգանքը։

Կարծում ենք, ադրբեջանական կողմը շփման գծում միանգամայն կանխամտածված նվազեցնում է միջադեպերը, որ դրանով իսկ անիմաստ դարձնի հրադադարի պահպանումը վերահսկող մեխանիզմների ներդրումը եւ փոխվստահության վերականգնմանն ուղղված այլ միջոցառումների իրականացումը։ Ավելին՝ երբ միջնորդները հիշեցնում են, որ Վիեննայում, այնուամենայնիվ, եղել են նման պայմանավորվածություններ, Բաքուն փոքր-ինչ զիջողական կեցվածք է ընդունում։

Մինչդեռ Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը պարտադիր պայման է մեկ ամիս հետո, այսինքն՝ հունիսին հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցությունների ժամկետը հստակեցնելու համար։

Ուրեմն այն մեկ ամիսը, որի շուրջ քարոզչական մարզանքներ է անում Բաքուն, իրականում նախատեսված է սկզբում՝ հայկական կողմից առաջադրված, իսկ հետագայում՝ Վիեննայում, ԵԱՀԿ Մինսկի խմբի մեջ մտնող տերությունների հավանությանն արժանացած փոխադարձ վստահության վերականգնմանն ուղղված միջոցառումների համար։ Իսկ դա նշանակում է, որ եթե ադրբեջանական կողմն այժմ փորձում է մերժել կամ էլ նրբորեն շրջանցել նման խնդիրը, ապա ստեղծվում է հետեւյալ իրավիճակը։

Առաջին՝ Ադրբեջանը խոստովանում է, որ անցած տարիներին, մանավանդ ապրիլյան իրադարձությունների ընթացքում հենց ինքն էր ռազմաճակատի երկայնքով կազմակերպվող սադրանքների եւ ապա՝ «քառօրյա պատերազմի» կազմակերպիչը։

 

Վարդան ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031