Արցախում պատասխանելով լրագրողների հարցերին՝ ՀՀ իշխող քաղաքական ուժերի՝ ՀՅԴ-ի եւ ՀՀԿ-ի ներկայացուցիչները տարբեր պատասխաններ տվեցին։ ՀՅԴ ներկայացուցիչ Աղվան Վարդանյանն ասաց, որ Արցախի հետ ռազմական փոխօգնության պայմանագիրն արդեն իսկ պատրաստ է, իսկ ահա ՀՀԿ ներկայացուցիչ Արմեն Աշոտյանն ավելի զգուշավոր պատասխան տվեց՝ նշելով թե այդ գործընթացը մոտենում է ավարտին։ Ընդ որում, երկուսն էլ կարեւորեցին անհրաժեշտ քաղաքական իրավիճակի առկայությունը։
Ասել է, թե այս պայմանագիրը կարող է առհասարակ մնալ արտգործնախարարության գզրոցներում եւ այնտեղից դուրս բերվել միայն լայնածավալ պատերազմական գործողությունների վերսկսման դեպքում։
Բայց այդ դեպքում հարց է առաջանում՝ իսկ ո՞ւր է մնում Սերժ Սարգսյանի խոսքի կշիռը, ի վերջո, եթե Արցախի ճանաչման դեպքում նա հստակ ասել էր, որ Հայաստանը կճանաչի ԼՂՀ անկախությունը, եթե Ադրբեջանը լայնածավալ պատերազմ սկսի, ապա ռազմական փոխօգնության պայմանագրի հետ կապված որեւէ նման պայման չէր առաջադրվել։
Եվ ուրեմն՝ Ս. Սարգսյանի սիրած շախմատի լեզվով ասած՝ գործում է «ձեռք ես տվել, պետք է խաղաս» սկզբունքը, որի խախտման դեպքում ՀՀ շուրջ անլուրջ խաղացողի տպավորություն կստեղծվի՝ այդտեղից բխող բոլոր հետեւանքներով:
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում