«Քինգ դելյուքսը» հայտարարեց սնանկացման մասին, Աբովյան-Երեւան, Չարենցավան-Երեւան երթուղիներում մրցույթ հայտարարվեց, Արթուր Հարությունյանին պատկանող գույքը բանկերը իրենց վարկերի դիմաց սեփականացրին։
Երեկ փորձեցինք տեղի ունեցածի կապակցությամբ մեկնաբանություն ստանալ սնանկացած «Քինգ դելյուքսի» սեփականատեր Արթուր Հարությունյանից։ Վերջինս արդեն տեւական ժամանակ է՝ Հայաստանում չէ։
– Որեւէ քայլ չե՞ք պատրաստվում ձեռնարկել՝ ձեր խախտված իրավունքների վերականգնման համար։
– Այդքան տարի ես դիմեցի պաշտոնական նամակով կառավարությանը, նախագահին, նախարարությանը, տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին, որ օրենքով արգելված ձեւով անվճար ավտոբուսները շահագործվում են իմ երթուղիների վրա։ Որեւիցե մի կազմակերպություն արձագանքե՞ց, փորձե՞ց միջամտել, որ անօրինական երթուղիները դադարեցվեն կամ օրենքով շահագործվեն։ Դա հանգեցրեց իմ ընկերությունների սնանկացմանը։ Հիմա ես ի՞նչ պետք է անեմ։ Էս երկրում օրենքը գրված է միայն թղթի վրա, ոչ թե գործելու։
Կարդացեք նաև
– Կարծում եք Գագիկ Ծառուկյանը իշխանություններից աջակցությո՞ւն ուներ ձեր բիզնեսը սնանկացնելու հարցում։
– Իշխանությունից աջակցություն չունենար, շատ հարցեր կար՝ ինքը չէր կարող անել։ Մի կողմից իշխանությունը հայտարարում է՝ բոլոր ներդրողների համար
հավասար դաշտ ենք ստեղծում, մյուս կողմից սա վառ օրինակ է, թե ինչպես ներդրողին հասցրին սնանկացման։ Էդքան էլ բանկերով ներդրումներ արեցինք։
Ի՞նչ ասեմ, ինքը (Գագիկ Ծաոուկյանը-խմբ.) հասավ իր նպատակին, սնանկացրեց «Քինգ դելյուքսը», երեւի ունեցածը իրեն չէր հերիքում, էդ էլ ունեցավ, թող վայելի, բարով վայելի։ Եթե ինչ-որ մի բան պետք է, կարող եմ
դա էլ տալ։ Եթե ինչ-որ բանի վրա էլ աչք ունի, ես ունեմ, կարող եմ տալ, էդ մարդը կկշտանա երեւի։
Ս.Պ.
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում