ԵՊՀ հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Կարեն Գրիգորյանը, անդրադառնալով կրճատվելիք մեքենաների մասին հարցին, հայտարարեց, որ դրանք 10-ն են։ Այսինքն՝ ոչ թե 17-ից մեկն է օտարվելու, ինչպես նախարարությունում էին նշում, այլ տասն անգամ ավելին։ Բայց այս դեպքում էլ անձեռնմխելի կմնան ռեկտորին, պրոռեկտորներին սպասարկող ավտոմեքենաները, եւ կկրճատվեն, ասենք, տրակտորներ, բեռնատար ավտոմեքենա, ՊԱԶ մակնիշի ավտոբուս, «ԳԱԶ-31» եւ «ՎԱԶ 21-10». մակնիշի մարդատար ավտոմեքենաներ եւ այլն։
«Մեր բացառապես բոլոր տրանսպորտային միջոցները ձեռք են բերվել արտաբյուջեով, այսինքն՝ մենք պետական բյուջեից ստացված գումարների հաշվին երբեք տրանսպորտային միջոց չենք գնել, որովհետեւ պետությունը մեզ գումար է տալիս հստակ պետական պատվերով կրթական ծառայություն մատուցելու նպատակով՝ ավելի քան 2 հազար ուսանողի համար։ Դա կառավարության գույքը չէ, այլ համալսարանի սեփականությունն է, բայց այս պահի դրությամբ մենք կրճատել ենք 10 մեքենա։ Իսկ այն մեքենաները, որոնք սպասարկում են պրոռեկտորներին եւ ռեկտորին, այսպես ասած ծառայողական մեքենաներ չեն միայն, որովհետեւ դրանք կցված են նաեւ այն ստորաբաժանումներին, որոնք համակարգում է տվյալ պրոռեկտորը, ու նաեւ օգտագործվում են այդ ստորաբաժանումների կարիքների համար բազմաթիվ ներկայացուցչական ծրագրերի ժամանակ, ասենք հյուրերին դիմավորելիս կամ նրանց ինչ-որ տեղ տանելիս։ Եվ դրանք նույնպես այնքան էլ նոր չեն։ Ռեկտորի ծառայողական ավտոմեքենան, օրինակ, 5 տարվա է»,- ասաց Կարեն Գրիգորյանը։
Աննա ԶԱԽԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում