Սամվել Բաբայանը, Քոչարյանին մի երկու քայլ ուղեկցելուց հետո, կտրուկ շրջվեց, մոտեցավ ամբիոնին եւ կարգադրեց, որ հեռուստատեսության «չախկուչուխկը հավաքեն, ս…իրները քաշեն»։ Ու սկսե՛ց։ Պախարակեց, ճզմեց։ Մեկին՝ թե քանի՞ գլուխ ունի ուսերին, որ Քոչարյանի մրցակից թեկնածուի համար ընդունելություն է կազմակերպել, մյուսին՝ որ զորամասում բանակից նախագահի թեկնածուի լուսանկարը պատշաճ տեղում չի ներկայացրել։… Վերջում կանգնեցրեց ինձ եւ հայտարարեց, որ слишком политизированный եմ, տեղս 7-րդ պաշտպանական շրջանն է։ Ուսումնական գումարտակում հրամանատարի տեղակալ էի։
Դեկտեմբերյան մի կեսգիշեր մեզ տագնապով ոտքի հանեցին, շարեցին վարժահրապարակում։ ՊԲ հրամանատարն ստուգայցի էր եկել։ Նրան պատկառելի շքախումբ էր ուղեկցում։ Երբ տողանի առջեւից անցնում էին, աչքի զարնեց, որ ենթակաները մի տեսակ ծնկները ճկած էին քայլում։ Դա մի ողբերգազավեշտական տեսարան էր՝ առջեւից քայլում է միջահասակ Բաբայանը, նրան հետեւում էին ծնկները ճկած ենթակաները։
Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում
Հիւսիսային Գորէայի մասին է արդեօք խօսքը ` թէ Դաւիթ Բէկի – Մխիթար Սպարապետի կամ Գարեգին Նժդեհի???
Իբր ի՞նչ, ո՞րն էր հոդվածի իմաստը… Այո, Բաբայանը հրեշտակ չէր, զատո իր ղեկավարման տարիներին բանակը ավելի քան մարտունակ էր: Ուրիշներից չեմ լսել, ինքս ծառայել եմ 1994-97թթ.