Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրք հոդվածագիր. Հայերի գաղթի հրամանը արձակել են գերմանացի հրամանատարները. Odatv.com

Մայիս 24,2016 10:56

Թուրք հոդվածագիր Քերեմ Չալըշքանը ծավալուն հոդված է հրապարակել, որտեղ անդրադարձել է 2016թ. հունիսի 2-ին Գերմանիայի խորհրդարանում քննարկվելիք Հայոց ցեղասպանության ճանաչման մասին նախագծին ու Հայոց ցեղասպանության գործում Գերմանիայի կայսրության դերի մասին։ Չալըշքանի հոդվածն հրապարակվել է Odatv.com կայքում։

Հոդվածագրի կարծիքով՝ Գերմանիան օրակարգ է բերել Հայոց ցեղասպանության ճանաչման խնդիրը, որպեսզի որոշակի առավելություններ ստանա Թուրքիայի հանդեպ՝ փախստականների հիմնախնդիրներին վերաբերվող հարցերում։ Նրա խոսքերով՝ Գերմանիան նպատակ ունի Թուրքիան վերածել փախստականների ահռելի ճամբարի. «Գերմանացիները, հետապնդելով այս նպատակը, 101 տարի անց ծածանելով հայկական մահակը, փորձում են ծեծել Թուրքիային և Էրդողանին»։

Թուրք հոդվածագիրը նշում է նաև, որ Հայոց ցեղասպանության հիմնական պատասխանատուն և հայերին գաղթեցնելու մասին հրամանը արձակել են հենց գերմանացի հրամանատարները, որովհետև այդ տարիներին օսմանյան բանակը ղեկավարում էր Գերմանիան։

Չալըշքանն անդրադարձել է նաև Թուրքիայի «Վաթան» կուսակցության առաջնորդ Դողու Փերինչեքի՝ Բեռլին կատարելիք այցին և մայիսի 28-ին Բեռլինում նախատեսված բողոքի երթին։ Իր հոդվածում Չալըշքանը խորհուրդ է տալիս Փերինչեքին, ասելով, որ գերմանացիներն այլևս թուրքերի դաշնակիցները չեն՝ ինչպես 101 տարի առաջ էր։

Իր հեղինակած հոդվածը Չալըշքանն ավարտում է հետևյալ տողերով. «Նախ և առաջ առերեսվիր պատմությանը, հետո խառնիր Թուրքիային»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031