Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ անակնկալ կմատուցի Երևանը. «Ժամանակ»

Մայիս 24,2016 10:54

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը երեկ հայտարարել է, որ Բաքուն ցանկանում է հրաժարվել Վիեննայի պայմանավորվածություններից: Նալբանդյանն այդ հայտարարությունն արել է Բրյուսելում Եվրամիության Արևելյան գործընկերության ծրագրի արտգործնախարարների հավաքի շրջանակում:

Այն, որ Բաքուն Վիեննայում ձեռք բերված որևէ պայմանավորվածություն չէր պահելու, կասկածից վեր է: Պահել այդ պայմանավորվածությունները Բաքվի համար կնշանակի քաղաքական, դիվանագիտական կապիտուլյացիա: Բաքուն կզրկվի ռազմատենչության, ռազմական սադրանքների քաղաքականություն իրականացնելու հնարավորությունից: Իսկ Ադրբեջանը առայժմ գոնե շատ հստակ ցույց է տվել, որ տեսնում է իրադարձությունների զարգացման մի տարբերակ՝ պատերազմ: Եվ ուրեմն, Բաքուն խախտելու է որևէ պայմանավորվածություն առաջին իսկ հնարավորության դեպքում՝ լինի այդ խախտումը դիվանագիտական, թե ռազմական դրսևորմամբ:

Ողջ խնդիրը նման իրավիճակում այն է, թե ինչ կարող է անել հայկական դիվանագիտությունն այդ վիճակում, բացի, իհարկե, Բաքվի մերժողական կեցվածքին անընդհատ հղում անելով: Այսինքն՝ Հայաստանի դիվանագիտությունն ի զորո՞ւ է այդ մերժողական կեցվածքը Բաքվի համար վերածել հետևանքի: Ընդ որում՝ խոսքը դիվանագիտական հետևանքի մասին է, որովհետև կարող է լինել նաև ռազմական հետևանք: Եվ կասկած չկա, որ հայկական զինուժը Բաքվի համար լիովին ի զորու է ապահովել հրադադարի պայմանավորվածություններից խուսափելու, հրաժարվելու հետևանքը:

 

Մուսա Միքայելյան

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031