«Հրապարակը» զրուցել է «Ապարան» ջոկատի հրամանատար, ընդդիմադիր հայացքներով հայտնի Ռազմիկ Պետրոսյանի հետ։ Նա ապրիլյան պատերազմի օրերին կամավորական ջոկատների հետ միասին մեկնել Էր Արցախ՝ սահմանները պաշտպանելու։
– Խոսվում է, որ կորցրած դիրքերի պատճառով Թալիշն ու հարակից շրջանը հակառակորդի թիրախում են, Դուք տեղյա՞կ եք այդ մասին։
– Բոլոր դեպքերում, շատ ավելի լավ կլիներ, որ բոլոր դիրքերը, որոնք թողել էինք, հետ վերցնեինք, հենց այն, որ դիրքը թողել եւ հետ ենք եկել, արդեն հոգեբանական ճնշում է։ Ես էլ եմ հակված, որ դրանք պիտի
դառնան մերը, պիտի ազատագրենք։ Պետք է ճիշտ պահը գտնել ու ոչ միայն վերականգնել նախկին տարածքները, այլեւ նոր տարածքներ վերցնել։ Եթե մենք մի երկու շրջան վերցնենք Ադրբեջանից, հաստատ մի 20 տարվա խաղաղություն կունենանք։ Հստակ պետք է ծրագրել սա, որպեսզի հակառակորդը եւս մեկ անգամ սխալվի, տա այդ հնարավորությունը, մենք իրագործենք։
Կարդացեք նաև
– Ժիրայր Սեֆիլյանն է ըմբոստացել այդ դիրքի կորստի համար եւ
պատրաստակամություն է հայտնել ստանձնել Արցախի տարածքային ամբողջականությունը վերականգնելու հրամանատարությունը։ Ըստ լուրերի, նա այս թեման քննարկել է նաեւ Կոմանդոսի հետ։
– Ես պատրաստ եմ իմ մարտական ընկերների հետ հանդիպել, քննարկել, հստակեցնել, բայց կողմ չեմ ինքնագործունեությանը։ Ես վստահ եմ, որ ճիշտ պահի դեպքում բանակի հրամանատարությունը, որոնք էլ մեր մարտական ընկերներն են, համատեղ կարող ենք այդ խնդիրը վերցնել մեր վրա։ Ճիշտ է՝ որպես կամավորական, մենք մի քիչ այլ մոտեցում ունենք, բայց բանակի հրամանատարությունն ավելի լավ է տարբերում՝ որն է ավելի առաջնային, որը՝ ոչ։ Իսկ եթե մենք համոզվենք, որ բանակի հրամանատարությունը չի տեսնում առաջնային խնդիրը, մենք իր առաջ կդնենք այդ հարցը։ Հիմա մենք ավելի լուրջ խնդիրների մասին պետք է մտածենք, ոչ միայն այդ մի քանի դիրքերի, այլ ավելի գլոբալ խնդիրների, դրանց հասնելուց առաջ մենք դեռ պետք է բանակի բացերը լրացնենք։ ՚
Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում