Կոսովոյի Գժակովա քաղաքում անցկացված շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնությունում գերազանց հանդես եկավ արցախցի միջազգային վարպետ Մանուել Պետրոսյանը, որը թեեւ 6,5 միավորով պայքարն ավարտեց 47-րդ հորիզոնականում, սակայն գրոսմայստերի նորմա լրացրեց:
Հատկանշական է, որ Մանուելը, որի վարկանիշը մինչեւ առաջնությունը 2480 էր, 10 պարտիա խաղացել է 2600-ից բարձր վարկանիշ ունեցող շախմատիստների հետ եւ ոչ մեկին չի պարտվել:
Իսկ ընդհանուր առմամբ, Մանուելը 11 տուրերում տարել է երկու հաղթանակ, իննում բաժանել է միավորը՝ չկրելով ոչ մի պարտություն:
Գժակովայում պարտություն չի կրել նաեւ Ռոբերտ Հովհաննիսյանը:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ