Լրահոս
Օրվա լրահոսը

Ուժեղ քամին վնասներ է հասցրել. գրանցվել է 389 դեպք

Մայիս 24,2016 07:59

Մայիսի 23-ին, ժամը 21.15-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Գաջեգործների փողոցի թիվ 40 շենքի ծխատարը պոկվել և ընկել է տանիքի վրա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ պոկվել է պանելային օդատար խողովակը (1,5 քմ)։ Փրկարարները կատարել են ամրացման աշխատանքներ։

***

Մայիսի 23-ին, ժամը 20.56-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Զավարյան փողոցի թիվ 8 շենքի տանիքի թիթեղյա ծածկը ուժեղ քամուց պոկվել և կախվել է, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն ամրացրել են թիթեղը և ապամոնտաժել վտանգավոր հատվածը (մոտ 1 քմ):

***

Մայիսի 23-ին, ժամը 20.28-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ներքին Շենգավիթ 9-րդ փողոցի թիվ 3 շենքի տանիքից թիթեղը պոկվել և ընկել է ծառի վրա. առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների գնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները ծառից իջեցրել են երկաթյա թիթեղը:

***

Մայիսի 23-ին, ժամը 19.46-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ե. Թադևոսյան փողոցի թիվ 10 շենքի տանիքից ազբոշիֆերը պոկվել է և ընկել ծառի վրա. առկա է ներքև ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների գնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները ծառից իջեցրել են ազբոշիֆերը (72 քմ):

***

Մայիսի 23-ին, ժամը 19.44-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Բագրատունյաց պողոտայի թիվ 11 շենքի տանիքի թիթեղները պոկվել և կախվել են, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների գնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն ապամոնտաժել են տանիքի պոկված ճաղավանդակը և ամրացրել թուլացած հատվածը:

***

Մայիսի 23-ին, ժամը 19.04-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Գ. Արծրունու փողոցի թիվ 28 շենքի 4-րդ մուտքի տանիքի թիթեղյա ծածկը ուժեղ քամուց պոկվել և կախվել է, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն ապամոնտաժել են կախված թիթեղյա ազբոշիֆերները (մոտ 1.5 քմ):

***

Մայիսի 23-ին, ժամը 18.52-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ավան Առինջ 1-ին միկրոշրջանի թիվ 2/12 շենքի բնակարաններից մեկի պատշգամբի ծածկը պոկվել է առկա է ընկնելու վտանգ:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն ապամոնտաժել են թիվ 14 բնակարանի պատշգամբի թիթեղյա ծածկը (մոտ 0,5 քմ):

***

Մայիսի 23-ին, ժամը 18.28-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սեբաստիա փողոցի թիվ 20 շենքի անձրևատար խողովակը պոկվել և կախվել է, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն ապամոնտաժել են տանիքից կախված 4 թիթեղ։

***

Մայիսի 23-ին, ժամը 18.25-ին ահազանգ է ստացվել, որ ուժեղ քամուց «Կամերային երաժշտության տուն» ՊՈԱԿ-ի տանիքը քշվել և ընկել է մոտակա այգին. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր են մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը, մեկ մարտական հաշվարկ և ավտոսանդուղք:

Դեպքի վայրում է գտնվել ՓԾ տնօրենի ժ/պ փ/ծ գեներալ-մայոր Վ. Գաբրիելյանը:

Տանիքի զննման արդյունքում պարզվել է, որ ուժեղ քամուց տանիքի մետաղյա թիթեղները` մոտ 100 քմ քշվել և ընկել են մոտակա այգին. տուժածներ չկան: Տանիքի վերանորոգման համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա:

***

Մայիսի 23-ին, ժամը 18.05-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Խանջյան փողոցի թիվ 31 շենքի 7-րդ հարկից անձրևատար խողովակը ուժեղ քամուց պոկվել է, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ տեղում աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա:

***

Մայիսի 23-ին, ժամը 17.50-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մամիկոնյանց փողոցի թիվ 46/5 հասցեում գտնվող ՀՀ Քննչական կոմիտեի շենքի տանիքի թիթեղները քամուց վնասվել են, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ թուլացել են շենքի արտաքին երեսպատման սալիկները: Փրկարարները հեռացրել են 1 քմ և ամրացրել մոտ 30 քմ թուլացած սալիկ:

***

Մայիսի 23-ին, ժամը 17.40-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Գալշոյան փողոցի թիվ 48 շենքի տանիքը ուժեղ քամուց պոկվել է, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների գնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն ապամոնտաժել են տանիքի երկաթյա թիթեղը (մոտ 1 քմ):

qami

***

Մայիսի 23-ին, ժամը 17.39-ին տեղեկություն է ստացվել այն մասին, որ ուժեղ քամու հետևանքով վնասվել են Կոտայքի մարզի Քաղսի գյուղի մի քանի տան տանիքներ:

Դեպքի վայր է մեկնել Հրազդանի ՀՓՋ-ի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ ուժեղ քամու հետևանքով վնասվել են 1-ին փողոցի թիվ 33 տան տանիքի երկաթյա թիթեղը (մոտ 84 քմ) և օժանդակ շինության տանիքի ծածկը (մոտ 4 քմ), թիվ 9 տան օժանդակ շինության տանիքի ազբեստյա ծածկը (մոտ 6 քմ), 7-րդ փողոցի թիվ 23 տան տանիքի ազբեստյա ծածկը (մոտ 36 քմ), 11-րդ փողոցում գտնվող մշակույթի տան տանիքի երկաթյա թիթեղը (մոտ 65 քմ), թիվ 77 տան օժանդակ շինության տանիքի երկաթյա թիթեղը (մոտ 18 քմ), 13-րդ փողոցի 1-ին նրբանցքի թիվ 1 տան տանիքի երկաթյա թիթեղը (մոտ 5 քմ) և անասնագոմի տանիքի ազբեստյա ծածկը (մոտ 24 քմ):

***

Մայիսի 23-ին, ժամը 17.29-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Երվանդ Քոչարի փողոցի թիվ 19/2 շենքի մոտակայքում ծառը քամուց շրջվել է մայթին. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը

Փրկարարները հեռացրել են ծառը ճանապարհից:

***

Մայիսի 23-ին, ժամը 17.29-ին տեղեկություն է ստացվել, որ ուժեղ քամու հետևանքով վնասվել է Արարատի մարզի Ոսկետափ գյուղի Նահապետ Քուչակ փողոցի թիվ 40 տան տանիքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել Վեդի քաղաքի ՀՓՋ-ի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ ուժեղ քամու հետևանքով պոկվել է տան տանքի թիթեղյա ծածկը (մոտ 100 քմ) ամբողջությամբ:

***

Մայիսի 23-ին, ժամը 17.19-ին տեղեկություն է ստացվել այն մասին, որ ուժեղ քամու հետևանքով Կոտայքի մարզի Արամուս գյուղի 5-րդ փողոցի թիվ 3 տան տանիքի երկաթյա թիթեղը մասամբ պոկվել և ընկել է:

Դեպքի վայր է մեկնել մարզային ՃԿԿ-ի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ ուժեղ քամու հետևանքով թիվ 3 տան տանիքի ազբեստյա ծածկը մասամբ (մոտ 80 քմ) պոկվել և ընկել է:

***

Մայիսի 23-ին, ժամը 17.21-ին ահազանգ է ստացվել, որ ուժեղ քամու հետևանքով վնասվել է Արարատի մարզի Հովտաշատ գյուղի Կամոյի փողոցի թիվ 7 տան տանիքը:

Դեպքի վայր է մեկնել հրշեջ փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Դեպքի մասին տեղեկացվել է Հովտաշատի գյուղապետը:

Պարզվել է, որ ուժեղ քամու հետևանքով վնասվել են 17-րդ փողոցի թիվ 3 տան տանիքի երկաթյա թիթեղն ամբողջությամբ (մոտ 230 քմ) և Կամոյի փողոցի թիվ 7 տան տանիքի երկաթյա թիթեղը՝ մասամբ (մոտ 10 քմ):

***

Մայիսի 23-ին, ժամը 17.20-ին տեղեկություն է ստացվել, որ ուժեղ քամուց վնասվել են Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղի մի շարք տների տանիքներ:

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ մասամբ վնասվել են Արգիշտու փողոցի թիվ 2 տան (15 քմ), թիվ 4 տան հարակից շինության (14 քմ), թիվ 19 տան (50 քմ), Գր. Լուսավորիչ փողոցի թիվ 3 տան (70 քմ), Տիգրան Թովմասյան փողոցի թիվ 13 տան (40 քմ), Չարենցի փողոցի թիվ 21 տան (5 քմ) և հարակից շինության (40 քմ) տանիքները, Տիգրան Անդրեասյան փողոցի թիվ 14 տան շքամուտքի կախովի առաստաղը (17 քմ), Դե Ֆյուրե փողոցի թիվ 5 հասցեում գտնվող պոլիէթիլենային (100 քմ) և ապակե (100 քմ) ջերմոցների կառուցատարրերը:

***

Մայիսի 23-ին, ժամը 17.18-ին տեղեկություն է ստացվել, որ ուժեղ քամու հետևանքով վնասվել է Արարատի մարզի Վեդի քաղաքի Կասյան փողոցի թիվ 21 տան տանիքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել Վեդի քաղաքի ՀՓՋ-ի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ տան տանիքի երկաթյա թիթեղը ամբողջությամբ պոկվել է և կախվել (մոտ 60 քմ): Վերանորոգման աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա:

***

Մայիսի 23-ին, ժամը 17.15-ին տեղեկություն է ստացվել այն մասին, որ ուժեղ քամուց վնասվել է Արմավիրի մարզի Պտղունք գյուղի Ագաթանգեղոս փողոցի թիվ 32 տան տանիքը:

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ մասամբ վնասվել են թիվ 32 տան (50 քմ) և թիվ 7 տան (70 քմ) տանիքների թիթեղյա ծածկերը:

***

Մայիսի 23-ին, ժամը 17.10-ին ահազանգ է ստացվել, որ ուժեղ քամու հետևանքով Կոտայքի մարզի Զովունի գյուղի 7-րդ փողոցի թիվ 88 տան տանիքի ծածկը մասամբ պոկվել և ընկել է:

Դեպքի վայր է մեկնել մարզային ՃԿԿ-ի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ ուժեղ քամու հետևանքով պոկվել և ընկել է թիվ 88 շենքի տանիքի երկաթյա թիթեղը (մոտ 80 քմ):

***

Մայիսի 23-ին, ժամը 16.55-ին տեղեկատվություն է ստացվել, որ ուժեղ քամու հետևանքով պոկվել է Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղի Առնո Բաբաջանյանի փողոցի թիվ 10 տան տանիքի ծածկը:

Դեպքի վայր է մեկնել մարզային ՃԿԿ օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ ուժեղ քամու հետևանքով պոկվել և ընկել է թիվ 10 տան տանիքի թիթեղյա ծածկը՝ մասամբ (մոտ 50 քմ):

***

Մայիսի 23-ին, ժամը 16.54-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Թաիրով փողոցի թիվ 14 հասցեում գտնվող ՃՈ հատուկ պահպանվող տարածքի վարչական շենքի տանիքը քամուց պոկվել է և ընկել ծառայողական ավտոմեքենաների վրա. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն իրականացրել են հերթապահություն՝ մինչ ՃՈ աշխատակիցները համապատասխան տեխնիկայի միջոցով բարձրացրել են տանիքի թիթեղները (մոտ 150 քմ) և հեռացրել ավտոմեքենաները:

***

Մայիսի 23-ին, ժամը 16.50-ին տեղեկություն է ստացվել, որ ուժեղ քամու հետևանքով Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի Հանրապետության փողոցի թիվ 26 շենքի տանիքի ծածկը պոկվել և ընկել է բակում կայանված ավտոմեքենայի վրա:

Դեպքի վայր է մեկնել մարզային ՃԿԿ-ի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ ուժեղ քամու հետևանքով թիվ 26 շենքի տանիքի թիթեղյա ծածկը մասամբ (մոտ 30 քմ) պոկվել և ընկել է «Mercedes C180» մակնիշի 34 PD 767 պետհամարանիշով ավտոմեքենայի վրա, ինչի հետևանքով վնասվել է մեքենայի տանիքը և ետևի դիմապակին:

***

Մայիսի 23-ին, ժամը 16.43-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սարուխան-Կարմիրգյուղ ավտոճանապարհին ուժեղ քամու հետևանքով ծառ է ընկել, վնասել են էլ.լարեր՝ ճանապարհը դարձնելով միակողմանի երթևեկելի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել հրշեջ փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Հ. Աբրահամյան փողոցում՝ քամու հետևանքով ծառը ընկել է այգու պատի վրա՝ վնասելով գազի խողովակը և պատը (մոտ 3մ):

Դեպքի մասին տեղեկացվել է ՃԿԱԿ-ում ՀՀ գյուղատնտեսության նախարարության ներկայացուցիչը: Գյուղապետարանի կողմից կազմվել է հանձնաժողով՝ հասցված վնասի իրական չափերը պարզելու նպատակով:

***

Մայիսի 23-ին, ժամը 16.40-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Մաշտոցի 61 շենքի տանիքի ճաղավանդակը քամու հետևանքով պոկվել և կախվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները հեռացրել են ճաղավանդակի վտանգավոր հատվածը:

***

Մայիսի 23-ին, ժամը 16.29-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Սպիտակ քաղաքի Նորվեգական թաղամասի տներից մեկի տանիքին ուժեղ քամու հետևանքով եղևնի է ընկել, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ քամու հետևանքով երկու էլ.սյուն և երկու ծառ ընկել են ավտոճանապարհին՝ այն դարձնելով անանցանելի:

Փրկարարները մասնատել են ծառը և հեռացրել երթևեկելի հատվածից. երթևեկությունը վերականգնվել է:

***

Մայիսի 23-ին, ժամը 16.28-ին տեղեկատվություն է ստացվել, որ ուժեղ քամուց Արմավիրի մարզի Փարաքար գյուղի հիմնական դպրոցի տանիքը պոկվել է և ընկել է. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ մասամբ վնասվել է գյուղի հիմնական դպրոցի տանիքի թիթեղյա ծածկը՝ 20 քմ:

***

Մայիսի 23-ին, ժամը 16.23-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նոր Արեշ 5-րդ փողոցի թիվ 14 և 16 տների տանիքիներն ուժեղ քամուց պոկվել են. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը։

Պարզվել է, որ թիվ 14 տան տանիքը մասամբ (50 քմ) պոկվել և ընկել է 16ա տան տանիքին։

Փրկարարներն իրականացրել են տանիքի ապամոնտաժման աշխատանքներ։

***

Մայիսի 23-ին, ժամը 16.20-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Կաշեգործների փողոցի թիվ 237 տան տանիքի թիթեղյա ծածկը ուժեղ քամուց պոկվել է և վնասել տանիքի էլ. լարերը. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ վնասվել են Կաշեգործների փողոցի թիվ 237 տան (մոտ 30 քմ) և թիվ 290/1 տան տանիքները (մոտ 40 քմ):

Փրկարարները սահմանազատել են վտանգավոր տարածքը:

***

Մայիսի 23-ին, ժամը 16.03-ին տեղեկատվություն է ստացվել, որ ուժեղ քամու հետևանքով պոկվել և ընկել է Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի Գամի փողոցի թիվ 1 շենքի տանիքի ծածկը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ ուժեղ քամու հետևանքով վնասվել է Պռոշյան գյուղի Գ. Չաուշի փողոցի թիվ 4 տան տանիքի երկաթյա թիթեղը (մոտ 50 քմ) և Անդրանիկի փողոցի թիվ 12/4 տան տանիքի ազբեստյա ծածկը (մոտ 7 քմ), իսկ Գամի փողոց թիվ 1 շենքի տանիքի երկաթյա թիթեղը պոկվել է (մոտ 12 քմ) և ընկել:

***

Մայիսի 23-ին, ժամը 16.00-ին ահազանգ է ստացվել, որ Կարմիր բլուր թաղամասի թիվ 115 ավագ դպրոցի տանիքն ուժեղ քամուց պոկվել և ընկել է 118 տան տանիքի վրա․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները տան տանիքից անվտանգ տարածք են տեղափոխել երկաթե թիթեղները և տախտակները (10 քմ)։
***

Մայիսի 23-ին, ժամը 15.59-ին տեղեկություն է ստացվել, որ ուժեղ քամու հետևանքով Արագածոտնի մարզի Ուջան գյուղի Անդրանիկի փողոցում վնասվել են 4 տների տանիքները և մեկ ծառ:

Դեպքի վայր է մեկնել մարզային ՃԿԿ-ի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ ուժեղ քամու հետևանքով վնասվել է 4-րդ փողոցի թիվ 1 տան երկաթյա թիթեղը (մոտ 140 քմ), 5-րդ փողոցի թիվ 2 տան (մոտ 50 քմ), 12-րդ փողոցի 2-րդ փակուղու թիվ 1 տան ազբեստյա ծածկերը (մոտ 3 քմ), 5-րդ նրբանցքի 4-րդ փակուղու թիվ 3 տան (մոտ 12 քմ) և 12-րդ փողոցի թիվ 10 տան մոտակայքում ընկուզենին արմատախիլ է եղել և ընկել գազատար խողովակի վրա, գազի արտահոսք չկա:

***

|Մայիսի 23-ին, ժամը 15.53-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նոր Արեշ 35-րդ փողոցի թիվ 2 հասցեում գտնվող Պարույր Սևակի անվան N 123 հիմնական դպրոցի տանիքը ուժեղ քամուց թուլացել է, առկա է ընկնելու վտանգ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ թիթեղը պոկվել և ընկել է:

Փրկարարներն ընկած թիթեղը (20 քմ) տեղափոխել են անվտանգ տարածք։

***

Մայիսի 23-ին, ժամը 15.51-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ծերենցի փողոցի թիվ 82 տան տանիքն ուժեղ քամուց պոկվել, ընկել է ճանապարհի երթևեկելի հատված` փակելով այն․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ մասամբ պոկվել է թիվ 82 տան տանիքը (12քմ) և ընկել «Opel Zafira» մակնիշի 98 QO 988 պետհամարանիշով ավտոմեքենայի վրա (վարորդի տվյալները պարզել չի հաջողվել). տուժածներ չկան։

Փրկարարներն իրականացրել են ճանապարհի մաքրման աշխատանքներ։

***

Մայիսի 23-ին, ժամը 15.42-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մյասնիկյան պողոտայի թիվ 20 հասցեի մոտակայքում ուժեղ քամուց ծառը կոտրվել և ընկել է էլ.լարերի վրա. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ վնասվել են «Էլ Տրանս» ՓԲԸ-ին պատկանող հոսանքալարերը, և վթարը կվերացվի ՓԲԸ-ի աշխատակիցների ուժերով:

Փրկարարներն ապամոնտաժել են կախված թիթեղյա ազբոշիֆերները (մոտ 1.5 քմ):

***

Մայիսի 23-ին, ժամը 15.40-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Կիևյան փողոցի թիվ 7 հասցեում՝ «Գենացվալե» պանդոկի տանիքի երկաթյա թիթեղները քամուց թուլացել են, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների գնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն ապամոնտաժել են տանիքի երկաթյա թիթեղները (մոտ 20 քմ):

***

Մայիսի 23-ին, ժամը 15.30-ին տեղեկություն է ստացվել, որ ուժեղ քամու հետևանքով Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Ն. Աշտարակեցու հրապարակի մոտակայքում գտնվող չշահագործվող շինության տանիքը վնասվել է. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մարզային ՃԿԿ-ի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ տանիքի թիթեղյա ծածկը (մոտ 10 քմ) պոկվել և ընկել է ավտոճանապարհի երթևեկելի հատված:

Փրկարարները թիթեղները հեռացրել են ավտոճանապարհից:

***

Մայիսի 23-ին, ժամը 15.22-ին տեղեկություն է ստացվել, որ ուժեղ քամուց պոկվել է Շիրակի փողոցի թիվ 74 հասցեում գտնվող թիվ 115 դպրոցի տանիքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր են մեկնել ՃԿԱԿ օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Սոս Հովսեփյանի անվան թիվ 115 դպրոցի առաջին մասնաշենքի տանիքն ամբողջությամբ (985 քմ) պոկվել և ընկել է մյուս մասնաշենքի տանիքին։

Փրկարարներն իրականացրել են մաքրման և ապամոնտաժման աշխատանքներ։

***

Մայիսի 23-ին, ժամը 15.08-ին տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Թալին քաղաքի Քոթանյան փողոցում ուժեղ քամու հետևանքով խանութի տանիքը պոկվել և ընկել է ավտոմեքենայի վրա. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ ուժեղ քամու հետևանքով Քոթանյան փողոցի թիվ 13/3 հասցեում գտնվող գյուղատնտեսական ապրանքների խանութ-սրահի (մոտ 72 քմ) և Քոթանյան փողոցի թիվ 13/5 հասցեում գտնվող կերերի խանութի (մոտ 72 քմ) տանիքների թիթեղյա ծածկերը պոկվել և ընկել են, ինչի հետևանքով վնասվել են կայանված «ՎԱԶ 2109» մակնիշի 71 VL 700 պետհամարանիշով ավտոմեքենայի բեռնախցիկը, հետևի ապակին, կողային հայելիները և 1 էլ. սյուն:

Փրկարարներն ապամոնտաժել են կախված թիթեղները:

ԱԻՆ հաղորդագրություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031