Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկակ Արշամյան. «ՊՆ-ում չպետք է կրկին նշանակվեն նույն համակարգի հին կադրերը, երիտասարդները պետք է ներգրավեն բանակաշինության գործում»

Մայիս 24,2016 23:15

«Եվ հասարակությունը, եւ իշխանությունը հասկացան, որ մեր թիկունքը ամուր չի, իսկ երբ դու պատերազմում ես ու թիկունքդ ուժեղ չի` տանուլ ես տալու ավելի երկարաժամկետ հատվածում: Այնպես որ, սա լուրջ դաս եղավ բոլորի համար: Թիկունքի ամրապնդումը բոլոր հարթություններում այլընտրանք չունի, որովհետեւ, եթե չունենանք ամուր թիկունք` մենք վստահաբար Ղարաբաղի հարցում տանուլ կտանք», «Առավոտ»-ի հետ զրույցում նկատեց «Թրանսփերենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի խորհրդի նախագահ Հայկակ Արշամյանն` անդրադառնալով քառօրյա պատերազմից հետո հասարակության շրջանում համակարգային փոփոխությունների իրականացման պահանջի ձեւավորմանը:

«Թրանսփերենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի խորհրդի նախագահ Հայկակ Արշամյանը

«Թրանսփերենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի խորհրդի նախագահ Հայկակ Արշամյանը

Հայկակ Արշամյանն ուշագրավ դիտարկում արեց. «Հայաստանի բանակում ծառայում է երիտասարդ, կրթված, արտերկրում լուրջ բարձրագույն կրթություն ստացած սպայակազմ: ՊՆ-ում պաշտոնանկություններից հետո, պաշտոնների չպետք է կրկին նշանակվեն նույն համակարգի հին կադրերը: Միջին եւ բարձր սպայակազմի ներկայացուցիչների եմ ճանաչում, որոնք լուրջ տեսլական ունեն ոչ միայն բանակի, այլեւ՝ երկրի զարգացման առումով, նոր մտածողության կրողներ են: Շատ կարեւոր է, որ այդ երիտասարդները ներգրավեն բանակաշինության գործում: Սերժ Սարգսյանը փորձում է սերնդափոխություն իրականացնել պետական համակարգում, բայց այդ երիտասարդները ոչ մի տեղից են, ճանապարհ չեն անցել, նշանակվում են մի կարեւոր պաշտոնի եւ դրանով ամեն ինչ ավարտվում է, նրանց ձայնը այլեւս չես լսում, ոլորտում ոչինչ չի փոխվում: Եթե բանակում երիտասարդ կադրերն առաջ մղվեն` վստահ եմ, որ նրանք ավելի լուրջ կվերաբերվեն թե թիկունքին, թե առաջնագծին, թե բանակում ոչ կանոնադրային հարաբերություններին, որոնց պետք է վերջ տրվի:

Առաջնագծում ոչ կանոնադրական հարաբերություններ չկան, որովհետեւ շարքային զինվորը զենք է կրում, այսինքն` սպան չի կարող նրա հետ վարվել այնպես, ինչպես զորամասում: Իսկ այդ դեպքում, խիստ ուղղահայաց հարաբերությունները դառնում են ընկերական, եւ նման դեպքում է առաջնագծում կանգնած զինվորը եւ սպան ընդունակ հերոսությունների, ինչի ականատեսը դարձանք»:

«Թրանսփերենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի խորհրդի նախագահ Հայկակ Արշամյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ` մայիսի 25-ի տպագիր «Առավոտ»-ում:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031