Լրահոս
Օրվա լրահոսը

«Բանաստեղծությունը մարդկության կողմից հորինված ամենագեղեցիկ անիվն է». Էդվարդ Միլիտոնյան

Մայիս 23,2016 23:58

«Երբ ասում ես շնորհանդես, մարդիկ մտածում են՝ անվերջ պիտի գովեն, գովքի օր է լինելու: Ասում են՝ չգնա՞նք մի քիչ իրար գովենք: Չէ, շնորհանդեսն իրականում ավելի ծիսական բան ունի իր մեջ, իրար հաղորդվելու, մտքեր, ապրումներ փոխանակելու, արտահայտելու այն, ինչ գիրքը հաղորդել է քեզ։ Բանաստեղծությունը մարդկության կողմից հորինված ամենագեղեցիկ անիվն է, որ գնում է դեպի մարդը, մարդուն տանում է դեպի մարդը ու այդպես ապրում է բանաստեղծությունը, ապրում է բանաստեղծը»,- ասում է Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը։

Մայիսի 23-ին Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում կայացավ նույն բուհի հայոց լեզվի ամբիոնի դասախոս, արձակագիր, բանաստեղծ Արմենուհի Սիսյանի հինգերորդ՝ «Հազար տարվա կարոտ» գրքի շնորհանդեսը:

«Հաճախ ասում են՝ ինչու են գրքերը տանը դրված, եթե չեն կարդում։ Ինչպես ասում են՝ եթե հրացանը պատից կախված է, մի օր կկրակի։ Եթե գիրքը դրված է տանը, իր ներքին հաղորդակցական հոսքերով աշխատում է մարդուն դարձնել բարի և գեղեցիկ»,- ասաց Հայաստանի գրողների միության նախագահը։

Գրքի համախմբագիր Անի Տեր-Գուլանյանի գնահատմամբ՝ լինելով արձակագիր («Հազար տարվա կարոտ»-ը հեղինակի բանաստեղծությունների առաջին ժողովածուն է, մինչ այդ գրել է արձակ – Ս. Հ.)՝ Արմենուհի Սիսյանը շատ քնքուշ, նուրբ պոեզիա է ներկայացնում. «Պատահական չէ, որ նրա բանաստեղծություններն ուզում են թարգմանել ճապոներեն. թանկայանման զգացողություն կա նրա պոեզիայի մեջ։ Գրքի հետ աշխատելու ընթացքում մեծ հաճույք եմ ստացել, վայելելով եմ ընթերցել գիրը, իսկ ավարտին մի տեսակ ջերմացա ու լցվեցի կարոտով, հազար տարվա կարոտի անմարմին զգացողությամբ»,- ասաց Անի Տեր-Գուլանյանը։

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031