Լրահոս
Օրվա լրահոսը

«ԵՄ-ն փորձում է լցնել ԵԱՏՄ-ի առաջացրած վակուումը». Ստյոպա Սաֆարյան

Մայիս 23,2016 22:45

Հայաստանի ու Ադրբեջանի հետ ԵՄ-ը նախատեսում է նոր համաձայնագրեր: Այսօր այս մասին եւս մեկ անգամ խոսվել է Բրյուսելում ընթացող «Արեւելյան գործընկերություն» ծրագրի մասնակից երկրների արտգործնախարարների 7-րդ ամենամյա հանդիպմանը, որի մասնակիցներից է նաեւ Հայաստանը:

Քաղաքական  վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը վստահ է, որ այս նոր համաձայնագիրն էլ կշրջանցի ԼՂ հիմնահարցը, ինչպես նախորդը՝ Ասոցացման համաձայնագիրը:

«Եթե նայենք ԵՄ վերաբերմունքը ղարաբաղյան հարցին, ապա կտեսնենք, որ այն բացարձակապես սահմանափակվել է ընդհանուր հռչակագրային բնույթի հայտնի սկզբունքների թվարկումով եւ գիտակցվել է  ԵՄ կողմից, որ այդ խնդրով  ոչ կարող է  հայամետ, ոչ ադրբեջանամետ դիրքորոշում որդեգրել: Դրա պատճառով չի կարող բալանսներ խախտել ու նախընտրել է  ուղղակի շրջանցել խնդիրը: Լավագույնը, որ փորձել են անել, բազմակողմ  համագործակցության ձեւաչափերի կամ տարբեր ծրագրերի միջոցով նպաստել հասարակություններում տրամադրությունների եւ թշնամանքի մեղմմանը, ինչը տարիներ առաջ ուղղակի փակվեց Ադրբեջանի կողմից»,- ասաց պարոն Սաֆարյանը:

Ըստ պարոն Սաֆարյանի, Հայաստանը չափազանց կարեւոր երկիր է ԵՄ համար, որ ՀՀ իշխանություններից դժգոհելու արդյունքում կորցնեն Հայաստանը. «Ապրիլյան քառօրյա պատերազմը, թերեւս, առայժմ միայն նայում ենք Հայաստան-Ադրբեջան, Թուրքիա- ՌԴ պրիզմայով, բայց մոռանում ենք, թե ինչպիսի դասեր են քաղում այնպիսի խոշոր դերակատարները, ինչպիսիք է ԵՄ-ը: Այս կտրվածքով, Եվրամիության համար տեսանելի է, որ Կովկասում ստեղծված իրավիճակը արդյունք է նաեւ ուժերի բավականին վտանգավոր բալանսի խախտման, որը սկսվել է  տարիներ առաջ ու այդ խախտված բալանսի պայմաններում տեղի են ունենում պատերազմներ, որոնք կարող են ԵՄ շահերը վտանգել:

Թերեւս, ԵՄ-ն այս կտրվածքով ավելի ու ավելի է զգում աշխատելու հակամարտության երկու կողմերի հետ էլ: Այդ հանդիպման ընթացքում  Լատվիայի ԱԳ նախարարը կոչ է արել  Ասոցացման համաձայնագրեր ստորագրել ՀՀ ու Ադրբեջանի հետ:  Իհարկե, այն երբեք չի  բանակցվել ու չի էլ բանակցվի Ադրբեջանում, քանի որ  բռնապետական ռեժիմը այդ երկրում շահագրգռված չէ ժողովրդավարական ազատություններով, մյուս կողմից մշտապես փորձել է այդ հանգամանքը վաճառել ՌԴ վրա, որպես ավելի նվիրվածության նշան: Երեւանի համար առաջ է  եկել անվտանգության քաղաքականությունը եւ արտաքին քաղաքականությունը դիվերսիֆիկացնելու հրամայական, եւ ԵՄ-ը դա տեսնում է  ու երկուստեք շահագրգռվածություն կա հարաբերությունների ընդլայնման առումով. Շահագրգռված է ե՛ւ Հայաստանը, ե՛ւ ԵՄ-ը, որի համար շատ կարեւոր է լցնել այն վակուումը, որը առաջացել է ԵԱՏՄ-ի նախագծի ներխուժմամբ:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031