Այսօր Ստամբուլում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ:
ԱՊԱ-ի փոխանցմամբ՝ քննարկված խնդիրների թվում երկու նախագահները անդրադարձել են նաեւ ղարաբաղյան հակամարտությունը։
Թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը Aravot.am-ի հետ զրույցում վերլուծեց հանդիպումն ու կարծիք հայտնեց, որ հերթական հանդիպումն էր ու ԼՂ հիմնահարցը հերթական քննարկման թեմա. «Ալիեւ- Էրդողան հանդիպումների շրջանակներում ԼՂ հիմնահարցի քննարկումը ավանդական է դարձել, քանի որ տարբեր առիթներով, երբ միջազգային ասպարեզում հարցը ակտիվ է կամ ակտիվ չէ, նրանց հանդիպումներում հարցն անպայման ներառվում է: Թուրքիան պատրվակ է գտնում ազգայնամոլական, ռասիստական տարատեսակ հայտարարություններ անելու: Էրդողանի համար հերթական առիթն է դառնում տարածաշրջանային ապակայունությանը միտված ելույթներ հնչեցնելու համար:
Ինչ վերաբերում է այսօր տեղի ունեցած հանդիպմանը եւ թե ինչ զարգացումներ կհետեւեն ԼՂ հիմնահարցում այդ հանդիպումից հետո, ապա ադրբեջանական կողմից միշտ էլ պետք է սպասենք ապակայունացում, պետք է սպասենք դավադիր հարվածների, իսկ Էրդողանի հետ հանդիպումներն, իհարկե, ոգեւորում են ադրբեջանական ագրեսիվ նկրտումները: Այս հանդիպումը չեմ ուզում առանձնացնել, որովհետեւ ցանկացած հանդիպում կարող է նման արդյունք թողնել Ադրբեջանի բռնապետի վրա: Հաշվի առնելով թարմ ձեռք բերված պայմանավորվածությունները, միջազգային խաղացողների՝ ՌԴ, ԱՄՆ-ի ու այլ երկրների ներգրավվածությունը՝ չեմ կարծում, որ հենց այս պահին Էրդողանի հետ հանդիպումը Ալիեւի մոտ կառաջացնի կրկին ռազմական սադրանք հրահրելու ցանկություն»:
Կարդացեք նաև
Պարոն Մելքոնյանի խոսքով, Թուրքիան տարածաշրջանում շարունակում է մնալ ապակայունացման հիմնական օջախ, տարբեր պետությունների հայտարարությունները, մասնավորապես, ՌԴ-ի արձագանքը ֆիքսեց, որ տարածաշրջանային տարբեր խնդիրներ լինում են Թուրքիայի ուղղակի մասնակցությամբ: Քառօրյա պատերազմից հետո Թուրքիայի հիմնական մոտեցումները հարցին բացարձակապես չեն փոխվել, պարզապես, քանի որ այսօր միջազգային օրակարգում հարցը մի փոքր այլ համատեքստում է դրված, գտնվում է գերտերությունների անմիջական ուշադրության կենտրոնում, թուրքական սադրանքները կամ թուրքական ագրեսիվ հայտարարությունները առժամանակ երկրորդական պլան են մղվել, բայց շարունակում են մնալ թուրքական տարբեր պաշտոնյաների հռետորաբանության մեջ»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Մայիս 24, 2016 at 10:02
Вы, ещё не научились важное от второстепенного различать! Каму нужна встреча Алиева с Ердоганом, если эта не имеет никакого влияния на исход ситуации. Алиев дал Армению месяц на размышление, после чего и может возобновить военные действия. “Мирное урегулирование” будет до окончания срока соблюдать (–> ЕС), а неполучив 6,5 регионов, даст о себе знать. Нынешние политики-предатели выполняют подписанные Мадридские договора и врут народу в лицо, виняя всех, но не себя! Предали народ, продали! Через некоторое время, Карабах вернут в состав Азербайджана, а местным придётся покидать родные края. Под каблуком “врагов” жили обеспеченно, надежно и безопасно, а под нашим – ели выживаем, да и врагам продают! Вот что значит, когда полоумные правят. Умом не блестят, но жадностью, что для них значимой компенсацией является.