Լրահոս
Օրվա լրահոսը

Դեսպան Եսայանը հանդիպել է Տուլայում տեղի ունեցած ավտոբուսի վթարի գործով դատապաշտպանների հետ

Մայիս 23,2016 21:35

Ս/թ. մայիսի 23-ին ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը հանդիպել է  ռուսաստանյան “АРМРОСС” ասոցիացիայի ներկայացուցիչներ Ռուբեն Կիրակոսյանի և Կարեն Ներսիսյանի հետ:

Հանդիպմանը ներկայացվել է ռուսաստանյան տարբեր դատական ատյաններում և քննչական մարմիներում ՀՀ քաղաքացիների շահերի ներկայացմանն ու պաշտպանությանն ուղղված ասոցիացիայի գործունեությունը: Քննարկվել են նաև 2015թ. նոյեմբերի 3-ին Տուլայի մարզի Ուզլովայա քաղաքի մոտակայքում Մոսկվա-Երևան ուղերթն իրականացնող ավտոբուսի վթարի գործով մեղադրվող Գառնիկ Հարությունյանի շահերը դատարանում ներկայացնելու շուրջ հարցեր:

Ռ.Կիրակոսյանն ու Կ.Ներսիսյանը հայտնել են Ուզլովայա քաղաքի շրջանային դատարանում նշյալ գործով դատավարության մեկնարկի մասին՝ ընդգծելով, որ քննչական մարմինը ներկայումս որպես տեղի ունեցած վթարի գլխավոր վարկած դիտարկում է երթևեկության թույլատրելի արագության գերազանցումը: Տեղեկացվել է նաև, որ քաղաքացու դատապաշտպանները մտադիր են դատարան դիմել՝  վթարի ենթարկված ավտոբուսի ընդհանուր տեխնիկական վիճակի շուրջ փորձագիտական զննում անցկացնելու նպատակով:

Առաջիկա դատական լսումներն այս գործով տեղի կունենան մայիսի 24-ին և 26-ին:

Հանդիպմանը քննարկվել են նաև “АРМРОСС” ասոցիացիայի կողմից ՀՀ քաղաքացիներին իրավաբանական աջակցություն ցուցաբերելու շուրջ հարցեր, այդ թվում նաև՝ ՌԴ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժնում նույն ասոցիացիայի կողմից ՀՀ քաղաքացիների համար պարբերաբար իրավաբանական խորհրդատվություններ անցկացնելու անհրաժեշտությունը:

ՌԴ-ՈՒՄ ՀՀ ԴԵՍՊԱՆՈՒԹՅԱՆ

ՄԱՄԼՈ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031