Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը մայիսի 23-ին ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի (ԱՀՀ) հոգաբարձուների խորհրդի համանախագահ Վան Գրիգորյանին եւ ԱՀՀ տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանին:
Ողջունելով հյուրերին՝ խորհրդարանի նախագահը բարձր է գնահատել Ամերիկայի հայկական համագումարի գործունեությունը՝ Միացյալ Նահանգներում հայկական շահերի պաշտպանության եւ Հայաստան-Արցախ-Սփյուռք կապերի ամրապնդման գործում:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ ԱՀՀ հոգաբարձուների խորհրդի համանախագահ Վան Գրիգորյանը ներկայացրել է կառույցի կողմից վերջին շրջանում իրականացված գործունեությունը, այդ թվում՝ ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով առաջացած հումանիտար խնդիրների վերաբերյալ ԱՄՆ քաղաքական ու հասարակական շրջանակներին իրազեկման աշխատանքները:
Հանդիպմանը կողմերն անդրադարձել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման, Արցախի միջազգային ճանաչման եւ տարածաշրջանային խնդիրներին:
Կարդացեք նաև
ԼՂՀ Ազգային ժողով