Լրահոս
Օրվա լրահոսը

Այլ անձի նույնականացման քարտով ապառիկ կարգով գնումներ են կատարվել. Որոնվում է լուսանկարում պատկերված կինը

Մայիս 23,2016 20:00

Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու այլ անձի նույնականացման քարտով ապառիկ կարգով գնումներ կատարած անձի ինքնությունը։

Երևանի բնակչուհի  Կ.Ադամյանից գրավոր հաղորդում է ստացվել առ այն, որ իր նույնականացման քարտով, որը կորցրել է 2014 թվականին, ինչ-որ մեկը 2015 թվականի հոկտեմբերին Երևանում գործող տարբեր խանութներից  ապառիկ կարգով կատարել է գնումներ. ձեռք է բերել տեխնիկա (հեռուստացույց, համակարգիչ, հեռախոսներ)՝ իրեն պատճառելով խոշոր չափի գույքային վնաս:

Հարուցվել է քրեական գործ՝ խարդախության դեպքի առթիվ և ձեռնարկվել քննչական գործողություններ՝ Կ.Ադամյանի կորցրած նույնականացման քարտով գործարքներ իրականացրած կնոջը հայտնաբերելու համար։ Նախաքննությամբ պարզվել է, որ բնակչուհու  կորցրած նույնականացման քարտով  2015 թվականի հոկտեմբերին փորձ է  կատարվել նաև  բանկի միջոցով ապառիկ կարգով ձեռք բերել պլանշետ, սակայն բանկի աշխատակիցները պարզել են, որ դիմողն իրականում Կ.Ադամյանը չէ, և պայմանագիրը չեն կնքել։

Խանութից և բանկից ստացվել է այլ անձի նույնականացման քարտ ներկայացրած կնոջ լուսանկարը:

Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ նախաքննության իրականացումն ապահովելու համար միջոցներ են ձեռնարկվում՝ լուսանկարում պատկերված կնոջ ինքնությունը պարզելու, նրան հայտնաբերելու ուղղությամբ։

Ովքեր ճանաչում են նրան կամ որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, խնդրում ենք հայտնել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին կամ ոստիկանության մոտակա բաժին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորություննապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031