Լրահոս
Օրվա լրահոսը

Արման Թաթոյանը`ՄԻԵԴ եւ Միջազգային քրեական դատարան դիմելու մասին

Մայիս 23,2016 18:15

«Չափազանց կարևոր է խնդրանքի ձևակերպումը, որպեսզի կոնկրետ մարմնի իրավասություններից դուրս չգանք»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն`անդրադառնալով ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին ադրբեջանական հրոսակների կողմից իրականացված վայրագությունների դեպքերով տարբեր միջազգային դատարաններ դիմելու հարցին:

Արման Թաթոյանը շատ կարեւորում է ԼՂՀ ՄԻՊ-ի միջանկյալ զեկույցը` լուսանկարներով, փաստերով ու «պրոֆեսիոնալ կերպով ներկայացվեց»:

Արման Թաթոյանն ասաց նաեւ, որ այդ հարցը բարձրացվել է ԵԽ-ում, ԵԽ գլխավոր քարտուղարի հետ ինքը հանդիպում է ունեցել. «Քննարկվել են քայլեր, որոնք չեմ կարող այս պահին հրապարակել»:

Հարցին` ՄԻԵԴ կամ Միջազգային քրեական դատարան դիմելու արդյունքում ինքն ի՞նչ հաջողություն է տեսնում, Արման Թաթոյանն ասաց. «Ես հրապարակային աղբյուրներից եմ տեղեկացել, որ Եվրոպական դատարան արդեն իսկ գանգատներ ներկայացվել են: Կարծում եմ, դա կարևոր քայլ է, քանի որ Եվրոպական կոնվենցիան մեխանիզմներ է պարունակում: Ես այս պահին այդ առումով որևէ բան չեմ կարող ասել, պարզապես հրապարակային աղբյուրներից տեղեկացա այդ մասին: Եվրոպական դատարանի կամ այլ ատյանների միջոցով պետք է հասնել այդ հարցի քննարկմանը: Բայց նաև խոսքը չպետք է վերաբերի միայն միջկառավարական կազմակերպություններին, այստեղ շատ կարևոր պետք է լինեն նաև վերպետական կառույցները»:

Արման Թաթոյանը շատ կարևոր է համարում, որ հարցը բարձրացվի «ատելության խոսքի ու բռնության քարոզի պայմաններում», որովհետև հիմնական խնդիրը նա համարում է հետեւյալը. «Անթույլատրելի է ԵԽ տարածքում քսանմեկերորդ դարում ունենալ մի վիճակ, երբ կարող է նման դաժանություն ունենալ: Այդ դաժանությունները ցույց տվեցին, թե որքան խորն է ատելության խոսքը, որքան անհրաժեշտ է դրա դեմ պայքար մղել և որքան մեծ է դրան պետական աջակցությունը, ինչը թույլատրելի չէ»:

Լրագրողներից մեկը հետաքրքրվեց` Ձեր այդ կարծիքը կիսո՞ւմ էին ԵԽ-ում,  ի՞նչ արձագանք դուք տեսաք, Արման Թաթոյանն ասաց. «Ես շատ կարևորում եմ Եվրոպական օմբուդսմենների ինստիտուտի քննադատությունը: Ապրիլի տասնմեկին հրապարակվեց զեկույցը եւ չեզոք քննադատություն արվեց: Հստակ, որպես սեփական դիրքորոշում քննադատեց: Սա այնպիսի համակարգային հարց է, որ մարդու իրավունքների տեսանկյունից պետք է անընդհատ ուշադրության կենտրոնում պահել: Եթե սրա շուրջ քայլեր չձեռնարկվեն, կարող է դաժան հետևանքներ առաջացնեն»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031