Մայիսի 23-ին, ժամը 15:00-ից Երևան քաղաքում գրանցվել է մինչև 24 մ/վրկ, Արմավիրի մարզում՝ 23 մ/վրկ, Արագածոտնի մարզի Աշտարակ, Ապարան և Թալին քաղաքներում՝ 20 մ/վրկ, Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում՝ 18 մ/վրկ արագությամբ քամի:
Ժամը 15:00-ից ՃԿԱԿ «911» ծառայությունում գրանցվել է 40-ից ավելի դեպք: Ահազանգեր են գրանցվել Արմավիրի, Արագածոտնի, Արարատի և Կոտայքի մարզերից` տանիքների թիթեղների վնասվելու վերաբերյալ:
Գրանցվել է 3 տան տանիքներում հրդեհի բռնկման ահազանգ՝ Երևան քաղաքի Շիրակի, Պարոնյան և Վշտունի փողոցներում (էլ. լարերի կարճ միացում):
Մայրաքաղաքի և վերոնշյալ մարզերի փողոցներում առկա են ընկած ծառեր, որոնք խոչնդոտում են երթևեկությանը: Օրբելի-Կիևյան փողոցների խաչմերուկում քամու հետևանքով վնասվել է փողոցի լուսացույցը, առաջացել է խցանում: Վնասվել է Թաիրովի 14 հասցեում գտնվող պետավտոտեսչության վարչական շենքի տանիքը` վնասելով մոտակայքում գտնվող 3 ծառայողական ավտոմեքենա:
Ժամը 16:00-ի դրությամբ Երևանում քամու ուժգնությունը կազմել է 28 մ/վրկ, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում՝ 25 մ/վրկ, Ապարան և Թալին քաղաքներում՝ 20 մ/վրկ, Արմավիրի մարզում՝ 23 մ/վրկ, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում՝ 22 մ/վրկ, Արարատի մարզում՝ 19 մ/վրկ, Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում՝ 20 մ/վրկ, իսկ Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում՝ 18 մ/վրկ:
ՀՀ ԱԻՆ