Մայիսի 20-22-ը Թբիլիսիում կայացավ Վրաստանի զարգացման հիմնադրամի նախաձեռնությամբ կազմակերպված առաջին միջազգային երիտասարդական համաժողովը` <<Տարածաշրջանային համագործակցություն և զարգացում>> խորագրով: Համաժողովին ներկայացված էին մասնակիցներ Հայաստանից, Վրաստանից, Ադրբեջանից, Թուրքիայից, ՈՒկրաինայից և Ռուսաստանից:
Այստեղ Հայաստանի հանրապետական կուսակցության Երիտասարդական կազմակերպությունը ներկայացնում էին Աննա Մկրտչյանը և Աննա Խաչիկյանը:
Ծրագրի նպատակն էր խթանել հարևան երկրների երիտասարդ առաջնորդների և մասնագետների միջև խաղաղ երկխոսության և համագործակցության խորացմանը:
Համաժողովի ընթացքում քննարկվեցին այնպիսի հարցեր, որոնք վերաբերում էին տարածաշրջանում անվտանգության, խաղաղության և կայունության հաստատմանը, խնդրահարույց իրավիճակների հաղթահարմանը և համագործակցության նոր հնարավորությունների ստեղծմանն ու խորացմանը:
Եռօրյա համաժողովի ավարտին ընդունվեց տարածաշրջանային համագործակցության կենտրոնի ստեղծման վերաբերյալ հռչակագիր, որը պետք է զբաղվի խաղաղ երկխոսության և համագործակցության հետ կապված խնդիրներով:
Կարդացեք նաև
ՀՀԿ երիտասարդական կազմակերպություն