Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արթուր Գեւորգյան. Փոխե՛ք ԱԱԾ-ին, որ ստվարաթղթե հրասայլից վախեցավ

Մայիս 23,2016 17:33

Ինչպես արդեն հայտնել ենք, ստվարաթղթե տանկով ԱԱԾ դարպասներին հարվածելու գործի քննության ընթացքում դատավորը թույլ չտվեց գործով ամբաստանյալ «Հակահարված» խմբի անդամ Արթուր Գեւորգյանին հայտարարությամբ հանդես գալ:

Դատական նիստից հետո լրագրողները խնդրեցին նրան ներկայացնել իր հայտարարությունը: «Ուզում էի ներկայացնել, թե ինչ կարող է լինել այս վիճակներում: ԱԱԾ-ն վախեցավ, փոխե՛ք ԱԱԾ-ին, որ վախեցավ: Ես հասարակական կարգ չեմ խախտել, եթե խախտած լինեի, հասարակության հետ պետք է լիներ, հասարակությանը պետք է խոչընդոտեի, չեմ խոչընդոտել: Ո՞նց է դա արտահայտվում, ո՞նց եք որոշել, որ հասարակական կարգ եմ խախտում: Հասարակությունը այդ օրը շատ քիչ էր նախ, հետո բացի դրական էմոցիաներից դիմում-բողոք-առաջարկություններ չկային: ԱԱԾ-ն էլ լավ չի վախեցել, ուղղակի են ասում: Կարող է վախեցել է, բայց քնած է եղել»,- պատասխանեց նա:

Արթուր Գեւորգյանը ընդգծեց, որ դեպքից 1.5 ժամ հետո վերադարձել է ԱԱԾ շենքի մոտ եւ տեսել է, որ հրասայլը տեղում է: Նա նկատեց, որ երկու օր հետո է ԱԱԾ-ն իրեն բերման ենթարկել. «Ես խփել եմ, հետո փախել եմ, որովհետեւ գիտեինք այս իշխանությունների ձեռագիրը»:

Հիշեցնենք՝ Արտակ Գեւորգյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսեւորելով, այն է` անպատժելիության մթնոլորտ ստեղծելով, դրանով իսկ սեփական անձի ենթադրյալ առավելությունն ընդգծելով 2015թ. դեկտեմբերի 10-ին, ժամը 01.30-ի սահմաններում իր կողմից պատրաստված ստվարաթղթե հրասայլով դիտավորությամբ հարվածել է Երեւան քաղաքի Նալբանդյան փողոցի թիվ 104 հասցեում գործող` ՀՀ ԿԱ ԱԱԾ-ի վարչական շենքի երկաթե դարպասներին եւ նման ձեւով կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը, որն արտահայտվել է ԱԱԾ շենքում պահպանության ծառայություն իրականացնող աշխատակիցների բնականոն գործունեությունը խաթարելով եւ նրանց մոտ գույքի պահպանության կապակցությամբ վախի զգացում առաջացնելով:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031