Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 23-ին ընդունել է Հայաստանի ատամնաբուժության ոլորտի մի խումբ ներկայացուցիչների՝ ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր ստոմատոլոգ Լազար Եսայանի գլխավորությամբ:
Նախագահը կարեւորել է Արցախի եւ Հայաստանի փոխգործակցությունը առողջապահության ոլորտում՝ նշելով, որ այն մեծապես նպաստում է մեր հանրապետությունում ոլորտի զարգացման, արդիական փորձի կիրառման գործընթացներին:
Հանդիպմանը մասնակցում էր ԼՂՀ առողջապահության նախարար Կարինե Աթայանը:
Կարդացեք նաև
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ